Եւրատեսիլ են ուզում գնալ ոչ միայն ֆավորիտները
Another Story ռոք խումբ
12.02.2010
Անի Թադէոսեան
Another Story ռոք խումբն արդէն 2 տարւայ պատմութիւն ունի, խմբի ստեղծման գործընթացին աջակցել է Երեւանի Բրիւսովի անւան պետական լեզւաբանական համալսարանը։
«Մենք միշտ փորձում ենք հանդիսատեսին ներկայանալ իւրայատուկ կերպով սա է պատճառը, որ ընտրել ենք «Ուրիշ պատմութիւն, Another Story» անունը»,- ասում են խմբի անդամները։ - «Եւրատեսիլ նախընտրական փուլում ընգրկւելը խմբի համար լաւ փորձ է, իսկ մրցոյթի մասնակցութեան ցանկութիւն դեռ նախորդ տարւանից ունէինք»,- ասում է խմբի ոկալիստ Արմէն Սարգսեանը։
Եւրատեսիլի Հայաստանեան կիսաեզրափակիչ փուլին Another Story խումբը ներկայացրել է «Այս ձմեռ» երգը, որի հեղինակը Արմէն Սարգսեանն է։ «Երգը նւիրել եմ ընկերուհուս, նրա ծննդեան առթիւ», - պատմում է նա։
Հարցին, թէ արդեօ՞ք կայ նախընտրելի ոճ, որում լաւ կը լինէր Հայաստանը ներկայացնել այս տարւայ Եւրատեսիլում, տղաները դժւարացան պատասխանել։ Խնդրեցին մեծամտութիւն չհամարել, բայց, օրինակ, իրենց երգն իրենց դուր է գալիս ու կարծում են, որ Եւրատեսիլին ներկայացնելու համար յարմար է։
Նախընտրական փուլում ընդգրկւած 9 մասնակիցներից ոչ բոլորն են յայտնի Հայ հանդիսատեսին։ Կան սիրւածներ՝ Էմմի եւ Միհրան, Եւա Ռիվաս, Ռազմիկ Ամեան, ու շատերն ասում են, որ հէնց ֆավորիտների եռեակից էլ կընտրւի Եւրատեսիլ 2010-ի հայաստանեան մասնակիցը։ Այս ամէնը սակայն Another Story խմբի տղաներին չի յուզում։ - «Մենք բեմ ենք բարձրանալու ուրիշ պատմութիւն ցոյց տալու համար։ Թող յաղթի նա, ով արժանի է, սա է լինելու մեր սկզբունքը փետրւարի 14-ի նախընտրական փուլի ընթացքում»,- ասում է Արմէնը։
Տղաները նախընտրական փուլի միւս մասնակիցներին իրենց մրցակից չեն համարում, նախընտրած երգ ու մասնակից ունենալու հարցում եւս ընդգծւած կարծիք չունեն։
«Եթէ նախըտրական փուլից դուրս մնանք, չենք յուսահատւելու, մեզ համար կարեւորը մասնակցութիւնն է։ Ապագայում եւս կը մասնակցենք հայաստանեան նախընտրական փուլերին` Հայաստանը Եւրատեսիլում ներկայացնելու յոյսով», - նշում են տղաները։

«Ազատութիւն»

0 Պատգամ:
Post a Comment