Ադրբեջանի արտգործնախարարութիւնը մեկնաբանել է Սերժ Սարգսեանի ելոյթը
12.02.2010
Իրինա Յովհաննիսեան
«Ադրբեջանը չի կարող թոյլ տալ, որ [Ղարաբաղեան կարգաւորման] բանակցութիւնները շարունակւեն հետագայ 15-20 տարիներին։ Այսօրւայ ստատուս քվոն արդէն աշխարհում որեւէ մէկին չի բաւարարում, բացի, երեւի, Հայաստանից», - յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարութիւնը՝ արձագանքելով Չաթեմ Հաուզում Հայաստանի նախագահի հնչեցրած ելոյթին։
«Այսօրւայ ստատուս քվոն արդէն աշխարհում որեւէ մէկին չի բաւարարում, բացի, երեւի Հայաստանից։ Հարցը պէտք է լուծւի կոնկրէտ ժամանակային շրջանակներում», - ադրբեջանական գործակալութիւնների փոխանցմամբ, նշւած է արտգործնախարարութեան տարածած յայտարարութեան մէջ։
Յայտարարութիւնում նաեւ ասւում է, թէ իրադարձութիւնները կարող են անկանխատեսելի զարգացում ունենալ, որի պատասխանատւութիւնը կը կրի բանակցային սեղանի շուրջ ադրբեջանցիների ձեւակերպմամբ` «ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերող կողմը՝ Հայաստանը»։
Չորեքշաբթի օրը Լոնդոնի Միջազգային յարաբերութիւնների թագաւորական ինստիտուտում ունեցած ելոյթի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը կոչ արեց՝ «ընդգծւած տոնայնութիւն չտալ տարածքային ամբողջականութեան սկզբունքին, առաւել եւս, որ այն ամէնեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձում են ներկայացնել ադրբեջանցիները»։

0 Պատգամ:
Post a Comment