Thursday, February 4, 2010

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ...

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ Է ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՎՍՏԱՀՈՒԹԵԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՅԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ



Երեւան (Երկիր) - Նոր մարտահրաւէրների եւ անվտանգութեան սպառնալիքների դէմ պայքարում կարեւոր է պետութիւնների միջեւ գոյութիւն ունեցող վստահութեան ճգնաժամի յաղթահարումը. ԱՄՆ Հելսինկեան յանձնաժողովում ելոյթ ունենալով` ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեվը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ նախագահութեան գործունէութեան հիմնական ուղղութիւնը լինելու է Աֆղանստանի հետ համագործակցութեան ընդլայնումը, նաեւ Մոլդովայում, Վրաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտութիւնների կարգաւորումը: Այդ կապակցութեամբ փետրւարի 15-18-ը Սաուդաբաեվը այցելելու է Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան. տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայութիւնը:
ԱՄՆ այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, էնէրգետիկայի նախարար Սթիւէն Չուի, ազգային անվտանգութեան գեներալ Ջեյմս Ջոնսի եւ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ յատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուկի հետ:

0 Պատգամ: