Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Ղարաբաղեան դիրքերը

17:24 / 12.02.2010
Փետրւարի 11-ի, լոյս 12-ի գիշերը եւ ողջ օրւայ ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտման դէպքեր:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախարարութեան տարածած հաղորդագրութեան, ադրբեջանական կողմը գնդակոծել է Ղարաբաղեան դիրքերը փոքր տրամաչափի հրազէնից եւ դիպուկահար հրացաններից Հորադիզի, Սէյսուլանի, Ջրաբերդի, Լեւոնարխի եւ այլ ուղղութիւններով:
ԼՂՀ Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումները համարժէք գործողութիւններ են ձեռնարկել:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: