Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քւէարկել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու օգտին
15:54 / 15.02.2010
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քւէարկել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու օգտին, յայտնում է Ֆրանսիայում հայ համայնքի Nouvelles d'Arménie թերթի թղթակից Ժան Էքեանը:
Այս շաբաթ Համայնքների պալատի (բրիտանական խորհրդարանի ստորին պալատը)՝ Օսմանեան Թուրքիայում հայերի եւ ասորիների ցեղասպանութիւնների փաստը ճանաչած անդամների թիւը հասել է 254-ի: Հարկ է նշել, որ 646 պատգամաւորներից 495-ը ունեն ընտրւելու իրաւունք, որոնցից 254-ը ստորագրել են վերոնշեալ փաստաթուղթը: Արտահերթ առաջարկում (թիւ 287) նշւում է. «Համայնքների պալատը միանշանակ դատապարտում է Հոլոքոսթի ժխտման քաղաքականութիւնը, նաեւ 1915թ. հայերի եւ ասորիների ցեղասպանութիւնը Թուրքիայում: Պալատը դատապարտում է ատելութիւնը, որ յանգեցրեց այդ իրադարձութիւններին, կոչ անելով խորհրդարանի պատգամաւորներին՝ յարգել Հոլոքոսթի, 1915թ. Ցեղասպանութեան եւ նման այլ իրադարձութիւնների յիշատակման օրերը՝ ապացուցելով, որ դրանք երբէք չեն մոռացւի»:
Յիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, այս կերպ, հետեւեց Ուելսի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի խորհրդարաններին:
Յիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, այս կերպ, հետեւեց Ուելսի, Շոտլանդիայի եւ Իռլանդիայի խորհրդարաններին:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment