Հայկական ժամանակ».–
Յովիկ Աբրահամեանի սկանդալային յայտարարութիւնը

09:26 • 04.02.10ՀՀ
ԱԺ նախագահը հերթական սկանդալային յայտարարութիւնն է արել:
«Պէտք է աշխատենք, պէտք է կարդանք, բոլորս պէտք է կարդանք` ինձանից սկսած, ես էլ եմ սկսել կարդալ օրէնքներ»,- երէկ յայտարարել է Յովիկ Աբրահամեանը: Բայց ուշագրաւ է նաև, թէ ինչն է ստիպել Յովիկ Աբրահամեանին օրէնք կարդալ: ԱԺ-ում երեկ սկսեցին քննարկել «Հարկերի մասին» ու մի քանի այլ օրէնքներում փոփոխութիւններ ու լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարութեան ներկայացրած փաթեթը, որով տեղական ինքնակառավարման մարմիններին թոյլ է տրւելու նոր հարկատեսակներ սահմանել:
«Օրէնքի սահմաններում»
Փաթեթի մէջ մտնող նախագծերը դժգոհութիւն առաջացրեցին պատգամաւորների շրջանում, և հէնց այդ դժգոհությիւններին ի պատասխան էր, որ Յովիկ Աբրահամեանը խոստուանեց, թէ ինքը օրէնքներ է սկսել կարդալ: Օրինագծի քննարկումները յետաձգւել են 15 օրով: Բայց ակնյայտ է, որ փաթեթը դուր է գալիս Աբրահամեանին: Եթէ այդ նախագծերը ընդունւեն, ապա տեղական իշխանիկներ «օրէնքի սահմաններում» կարող են ունեզրկել անպաշտպան մեր քաղաքացիներին և ստացած աւարը կիսել այդ թւում Յովիկ Աբրահամեանի հետ:


Tert.am

0 Պատգամ: