ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԵՂԲԱՅՐՆ ԱՒԱՐՏՈՒՄ Է ԿԱՐԻԷՐԱՆ


Գերմանական «ԲԶ-Բեռլինը» յայտնում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կրտսեր եղբայրը՝ Ալեքս Աբրահամը, առողջական խնդիրների պատճառով ստիպւած է աւարտել կարիէրան:
«Ալեքսանդրի մօտ գլխապտոյտ կար: Դա լինում էր երեկոյեան: Բժիշկները չէին գտնում պատճառը»,- ասել է Արթուր և Ալեքս Աբրահամների մարզիչ Ուլի Վէգները։ Ալեքս Աբրահամը յայտնել է, որ արեան ճնշումը բաւական բարձր է, ինչը նրան թոյլ չի տալիս դուրս գալ ռինգ:
Կրտսեր Աբրահամը կարիէրայի ընթացքում 26 հանդիպում է անցկացրել, որոնցից 25-ում յաղթել է, իսկ մէկ մրցամարտ աւարտւել է ոչ-ոքի:
«Սաուռլանդ» ակումբը, որտեղ մարզւում են եղբայրները, առայժմ սպասում է բժիշկների վերջնական պատասխանին, որից յետոյ Ալեքս Աբրահամը պաշտօնապէս կը հեռանայ պրոֆեսիոնալ ռինգից:

«Կապիտալ»

0 Պատգամ: