ԻՆՉՊԷ՞Ս ԵՆ ԶԳԱՑԵԼ ԵՒՐՈՊԱՑԻՆԵՐԸ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատւիրակութեան հիմնական կազմի նոր անդամ, նախկինում փոխարինող կազմի ներկայացուցիչ Արծրունի Աղաջանեանը Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ասել էր, որ ԵԽԽՎ-ում ինքը բացատրել է այն իրողութիւնը, որը կապւած է եղել Հայաստանում կազմի փոփոխութեան հետ, եւ եւրոպացիները "զգացել են, որ տեղի է ունեցել մեծ աղմուկ ոչնչից":
Խօսքը Զարուհի Փոստանջեանին պատւիրակութեան կազմից հանելու, ու նրա փոխարէն Արծրունի Աղաջանեանին նշանակելու մասին ԱԺ նախագահի որոշման մասին է:
Հետաքրքրական է, որ Արծրունի Աղաջանեանը եւրոպացիներին բացատրել է եղելութիւնը, ու նրանք "զգացել" են, որ խնդրի կապակցութեամբ եղել է անտեղի աղմուկ: Ուշադրութիւն դարձրէք. Աղաջանեանի բացատրութիւնից յետոյ եւրոպացիները ոչ թէ հասկացել են, որ աղմուկը անտեղի է եղել, այլ "զգացել": Յամենայն դէպս, պատգամաւորն ասուլիսի ընթացքում հէնց այդ բառն է օգտագործել: Ուրեմն, այդ ինչպէս է բացատրել Արծրունի Աղաջանեանը, որ եւրոպացիները "զգացել" են աղմուկի աւելորդութիւնը, ոչ թէ ասենք հասկացել կամ ընկալել:
Եւ արդեօք եւրոպացիները իրենց մաշկի վրայ ե՞ն "զգացել" Արծրունի Աղաջանեանի բացատրութիւնը, թէ զգացել են ուղղակի նրա շարժումներից, ժեստերից, հնչիւններից: Կամ էլ գուցէ եւրոպացիները նրան անկեղծօրէն խոստովանել են, որ զգում են, որ նա իրաւացի է, բայց ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որովհետեւ հայերէն չգիտեն:

«ԼՐԱԳԻՐ»
0 Պատգամ:
Post a Comment