ՄԱԼԹԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՎՐԴՈՒՒԱԾ Է EURONEWS-Ի ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՌԵՊՈՐՏԱԺՈՎ
Դիտելով Euronews-ի փետրւարի 1-ի «Լեռնային Ղարաբաղ.– Ադրբեջանի փախստականնեի ճամբարում» հաղորդումը, Մալթայի հայկական համայնքը իր վրդումունքն ու հիասթափութիւնն է յայտնել:
«Մենք գտնում ենք, որ կոռեկտ չէ միակողմանի մեկնաբանել Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ՄԱԿ-ի բանաձեւերը եւ առաւել եւս հաւանութիւն տալ եւ հեռարձակել պատերամզ սկսելու կոչերը»,-ասւում է յայտարարութեան մէջ: Համայնքի ներկայացուցիչները նաեւ յոյս են յայտնել, որ Եւրոպայի ամենայարգւած ու հանդուրժողականութեամբ յայտնի հեռուստաալիքներից մէկը առաւել ուշադիր եւ կոռեկտ կը գտնւի նման ռեպորտաժներ հեռարձակելիս, յատկապէս հաշւի առնելով Ղարաբաղեան կարգաւորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցութիւնները:
«Մենք վստահ ենք, որ նոյնսիկ փոփոխութիւնները ալիքի բաժնետէրերի կազմում չպէտք է ազդեն հեռուստաալիքի աշխատանքի վրայ, եւ նա պէտք է մնայ օբյեկտիւ ու անաչառ, որպիսին միշտ եղել է», -ասւում է Մալթայի Հայ համայնքի մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան մէջ:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտութիւնը սկսւեց 1988 թւականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչութեան 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրէսիա ծաւալեց խաղաղ բնակչութեան դէմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդիւնքում հռչակւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: ԼՂՀ պաշտպանութեան բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգութեան գօտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում:
1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնութիւն ձեռք բերւեց (Բիշկեկեան արձանագրութիւն): Ներկայումս հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
«Պանարմէնիան»
0 Պատգամ:
Post a Comment