Թրքական դասագրքերում Թուրքիայի արեւելեան մասը ներկայացւած է որպէս Քիւրդստան

11:40 / 13.02.2010
Թուրքիայի Կոնիա (قونیه) քաղաքի մասնաւոր հրատարակչութեան կողմից տպագրած դպրոցական դասագրքերի քարտէզներից մէկում Թուրքիայի արեւելեան հատւածը այլ գոյնով է ներկւած եւ գրւած է Քիւրդստան:
Թրքական Hurriyet-ի փոխանցմամբ` չորրորդ դասարանի համար նախատեսւած թեսթային գիրքը ներառում է հարցեր եւ տեղեկութիւններ տարբեր ոլորտներից, այդ թւում՝ աշխարհագրութիւնից: Գրքի 118-րդ էջին պատկերւած քարտէզում Թուրքիայի արեւելեան հատւածը ներկւած է կանաչ գոյնով եւ անւանւած է Քիւրդստան:
Յայտնի է, որ այդ դասագիրքը յանձնարարւել է աշակերտներին եւ դրանցով քննութիւն են յանձնել:
Թեսթերը կազմող ընկերութիւնը ներողութիւն է խնդրել թուրք ժողովրդից նման բացթողման համար: Թեսթը կազմած ընկերութեան պատասխանատու Աքըն Եուքսելը նշել է, որ քարտէզը ներբեռնւել է ինտերնէտից եւ փոքր չափսեր ունենալու պատճառով չի նկատւել այդ անհարթութիւնը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: