Ադրբեջանը շարունակում է կռիւ տալ քարտէզների դէմ, որն արդէն զաւեշտի է վերածւում
18:12 / 14.02.2010
Ադրբեջանը շարունակում է կռիւ տալ քարտէզների դէմ, որն արդէն զաւեշտի է վերածւում:
Արդէն սովորական է դարձել, որ այդ երկիրը պարբերաբար դիմում է միջազգային այս կամ այն հեղինակաւոր կազմակերպութեանը, կամ որեւէ երկրի պետական մարմիններին պահանջելով Ադրբեջանի քարտէզում ընգրկել Ղարաբաղը, կամ Նախիջեւանը, կամ էլ պահանջում է Ադրբեջանը մտցնել Եւրոպական երկրների մէջ:
Հերթական «պատերազմը» սկսւել է NBC հեռուստաընկերութեան դէմ: Բանն այն է, որ Վանկուվերում երէկ սկսւած ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ադրբեջանական հաւաքականին ներկայացնելիս յիշեալ հետուստաալիքը ցուցադրել է Ադրբեջանի քարտէզը՝ առանց Նախիջեւանի, իսկ բնակչութեան թիւն էլ նշել է 8,2 միլիոն, այն դէպքում, երբ Ադրբեջանում համոզւած են, որ իրենց բնակչութիւնը 9 միլիոն է:
Այս կապակցութեամբ 1news.az կայքը անգլերէն լեզւով նամակ է պատրաստել ուղղւած NBC հետուստաալիքին եւ կոչ է արել բոլոր ադրբեջանցիներին այդ նամակի տակ դնել իրենց ստորագրութիւնն ու ուղարկել NBC-ի էլեկտրոնային հասցէով: Նամակում նրանք հեռուստաընկերութիւնից խնդրում են ուղղել սխալը, որպէսզի խուսափեն Ադրբեջանի կողմից սխալ ընկալւելուց:
Յիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մի պատմութիւն էլ տեղի էր ունեցել Euronews-ի հետ կապւած, որը իր եթերում եղանակի տեսութեան ժամանակ անտեսել էր Ադրբեջանը, իսկ մէկ այլ դէպքում՝ այդ երկիրը դասել ասիական երկրների շարքը, այն դէպքում, երբ Հայաստանն ու Վրաստանը համարւել էին եւրոպական երկրներ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment