Ովքե՞ր են ամէնից շատ վաստակում Հոլիվուդում

21:11 • 06.02.10
Հարի Փոթերի մասին ֆիլմերի աստղ Էմմա Ուոթսոնը 2009թ. իր վաստակած գումարով գերազանցել է բոլոր միւս հոլիվուդեան դերասանուհիներին։
Այս մասին հաղորդում է ամերիկեան Vanity Fair հեղինակաւոր պարբերականը: Ուոթսոնի աստղային ուղին սկսւեց 2001-ից, երբ նա նկարահանւեց «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ինտելեկտուալ կինոպատումի առաջին մասում։ Այս մասին հաղորդում է բրիտանական Guardian թերթը: Ուոթսոնն անցեալ տարի պայմանագիր է կնքել Burberry ընկերութեան հետ, իսկ այս տարի People Тree բրենդի հետ համատեղ ներկայացրել է սեփական հագուստի հաւաքածուն:
Vanity Fair ամսագիրը, հիմնւելով իրաւաբանների հետ հարցազրոյցի, հոլիվուդեան ստուդիաների աշխատակիցների, աստղերի գործակալների և հէնց աստղերի կողմից կազմւած Հոլիվուդի ամենայաջողակ մարդկանց ցանկերի վրայ, Ուոթսոնին վեր է դասել այնպիսի աստղերից, ինչպիսիք են Սառա Ջեսիկա Պարկերն ու Անջելինա Ջոլին:
Հարի Փոթերի դերակատարը` Դենիէլ Ռեդկլիֆը, անցեալ տարւայ ընթացքում վաստակել է շուրջ 41միլիոն դոլար` Vanity Fair-ի վարկանշային աղիւսակում զբաղեցնելով 6-րդ տեղը: Ռեդկլիֆը դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրւող դերասանը:
Առաջին հինգ տեղերում միայն ռեժիսորներ են։ Առաջին պատւաւոր հորիզոնականում է յայտնւել Մայքլ Բէյը` «Տրանսֆորմերները. ընկածների վրէժը» ֆիլմի ռեժիսորը, որի եկամուտը գերազանցել է 125 միլիոն դոլարը: Ցանկում յայտնւել են նաև Թոմ Հենքսը, Բեն Սթիլերը, Օուեն Ուիլսոնը, Նիկոլաս Քեյջը և Ռասսել Քրոուն:


Tert.am

0 Պատգամ: