ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային վաւերացնել արձանագրութիւնները
02.02.2010
Գէորգ Ստամբոլցեան«Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը Միացեալ Նահանգների համար շատ կարեւոր է», - երկուշաբթի օրը Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Միացեալ Նահանգների պետքարտուղարի Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։
- «Նախկինում ասել ենք եւ այժմ էլ վերահաստատում ենք, որ կողմերը պէտք է առաջ շարժւեն արձանագրութիւնների վաւերացման եւ դրանց կեանքի կոչման ուղով։ Մենք հաւատացած ենք, որ սա հնարաւորութիւն կը տայ երկու պետութիւնների միջեւ իրապէս պատմական տարբերութիւններն այնպէս յաղթահարել, որպէսզի երկու կողմն էլ կարողանան օգուտներ քաղել»։
«Երկու երկրների միջեւ նորմալ յարաբերութիւնների հաստատումը եւ սահմանի բացումը «կը նպաստի տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը», եւ մենք կարծում ենք, որ այս գործընթացը պէտք է առաջ շարժւի անկախ այլ հարցերից, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից», - աւելացրել է բարձրաստիճան ամերիկացի դիւանագէտը։
«Ալ Արաբիա» հեռուստաընկերութեան լրագրողին, ով Գորդոնին հարց էր ուղղել Հայ-թրքական յարաբերութիւնների մասին, հետաքրքրում էր նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին ամերիկեան Կոնգրէսում շրջանառութեան մէջ գտնւող բանաձեւի ճակատագիրը։ «Թուրքիայում մտահոգութիւններ են հնչում, որ Հայ-թրքական համաձայնագրի վաւերացման տապալումը կարող է նոր շունչ հաղորդել Կոնգրէսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունման ջանքերին», - արձանագրել է լրագրողը։
Ի պատասխան Ֆիլիպ Գորդոնն ասել է. - «Կարծում ենք, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը այլ խնդիրներին հետ շաղկապւած չէ, այդ գործընթացը պէտք է ընթանայ այլ խնդիրներից անջատ, քանի որ դա բխում է երկու երկրների շահերից։ Մենք երկու երկրների կառավարութիւնների հետ մշտական կապի մէջ ենք` քաջալերելով նրանց առաջ շարժւել։ Ինչ վերաբերում է ձեր յիշատակած օրինագծին, ապա այդ խնդրի վերաբերեալ նախագահ Օբաման արդէն իսկ յայտնել է իր տեսակէտը։ Մեր մօտեցումը նոյնն է` Հայ- թրքական յարաբերութիւնների բարելաւումը ինքնին դրական գործընթաց է, եւ այն պէտք է շարունակւի»։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment