ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՋԵՅՄՍ ՍՏԵՅՆԲԵՐԳԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՒԱՆ

Փետրւարի 4-5-ը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը կը գտնւի Կովկասում:
Հայաստանում նա կը հանդիպի ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կը քննարկւեն տարածաշրջանային խնդիրները եւ Հայ-ամերիկեան յարաբերութիւնները: Ջեյմս Ստեյնբերգը կայցելի նաեւ Վրաստան, որտեղ կը հանդիպի երկրի նախագահի եւ վրաց ընդդիմութեան ներկայացուցիչների հետ:
Այնուհետեւ դիւանագէտը կը մեկնի Միւնխեն, որտեղ կը մասնակցի անվտանգութեան կոնֆերանսին: Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենայ Ստեյնբերգի հանդիպումը Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, հաղորդում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտը: Միւնխենի կոնֆերանսի աշխատանքին կը մասնակցի 300 մարդ աւելի քան 50 երկրներից:
Իրենց մասնակցութիւնը միջոցառմանը հաստատել են Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ինչպէս նաեւ շուրջ 50 նախարարներ աշխարհի տարբեր երկրներից: Ռուսաստանը կը ներկայացնի փոխվարչապետ Սերգէյ Իվանովը:
Անվտանգութեան քաղաքականութեան գծով Միւնխենի կոնֆերանսըԻր գոյութեան ընթացքում Անվտանգութեան քաղաքականութեան գծով Միւնխենի կոնֆերանսը վերածւեց ակտուալ քաղաքական եւ քաղաքական-տնտեսական հարցերի կարգաւորման կարեւոր համաժողովի: Միւնխենի կոնֆերանսը 1962թ. ի վեր բարձրաստիճան քաղաքական գործիչների, դիւանագէտների, զինւորականների եւ փորձագէտների հանդիպման ամենամեայ վայր է:
Դա աշխարհի կարեւորագոյն ոչ պաշտօնական համաժողովներից մէկն է, որտեղ քննարկւում են ակտուալ քաղաքական խնդիրներ, որոնք առնչւում են ուժերի յարաբերակցութեանը միջազգային յարաբերութիւններում, միջազգային իրաւունքի եւ ժողովրդավարական աշխարհակարգի համակարգի ամրապնդմանը: Առաջին 30 տարիներին կոնֆերանսի մասնակիցները ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ու քաղաքական առաջնորդներն էին, քաղաքագէտներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
1990-ականների սկզբից կոնֆերանսի պատւիրակութիւնների կազմը աստիճանաբար համալրեցին ՌԴ-ի, Չինաստանի, Ճապոնիայի եւ Արեւելեան Եւրոպայի ներկայացուցիչները: 1998թ. համաժողովը ֆինանսաւորում է Գերմանիայի կառավարութիւնը ԳԴՀ պաշտպանութեան նախարարութեան բիւջէից: Մինչեւ 1998թ. Միւնխենի կոնֆերանսի հիմնադիրը, կազմակերպիչն ու անփոփոխ ղեկավարն եղել է գերմանացի հրատարակիչ Էւալդ-Հանյրիխ ֆոն Կլեաստը:
1999-2008թթ. այդ դերը կատարում էր Գերմանիայի կանցլերի նախկին խորհրդական Հորսթ Տելչիկը: Իսկ 2009թ. կոնֆերանսը կը գլխաւորի գերմանացի իրաւապաշտպան եւ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ԳԴՀ նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը:

«ՓԱՆԱՐՄԷՆԻԱՆ»

0 Պատգամ: