Եթէ Հայ-թրքական սահմանը բացւի, ո՞ւմ ռազմավարութիւնը կը յաղթի՝ ԱՄՆ-ի՞, թէ՞ Ռուսաստանի
13:38 / 17.02.2010
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը մեր տարածաշրջանում ինչպէս եղել են հակադիր, այդպէս էլ մնացել են հակադիր, ու չնայած շատ են խօսում յարաբերութիւնների „վերաբեռնաւորման“ մասին, դրանք միայն խօսակցութիւններ են»,- NEWS.am-ի թղթակից հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի փորձագէտ Ռուբէն Մեհրաբեանն ու յաւելեց. «Իրականում այդ երկու գերտէրութիւնների շահերը մնացել են նոյնը եւ խաղը զրօյական գումարով խաղի տրամաբանութիւնից դուրս չի եկել»:
Հարցին, թէ ինչո՞վ էք բացատրում այն փաստը, որ Հայ-թրքական յարաբերութիւնները եղան հէնց այդ խնդիրը, որի շուրջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացան ընդհանուր յայտարարի գալ Կովկասում, նա պատասխանեց. «Այս պարագայում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի դրդապատճառները տարբեր են: Ամերիկացիները չեն ցանկանում կապել Ղարաբաղի հարցը Հայ-թրքական կարգաւորման հետ, որպէսզի բացւի Հայ-թրքական սահմանը եւ դրանով Հայաստանը դուրս բերւի Ռուսաստանի միակողմանի կախւածութեան վիճակից, ինչը նրանց թոյլ կը տայ իրենց համար, բացի վրացական ճանապարհից, նաեւ այս ճանապարհով բացել Կովկասը՝ համարելով, որ Հայ-ադրբեջանական յարաբերութիւնները դեռ երկար ժամանակ այսպէս են մնալու:
Իսկ ռուսները, Հայաստանի ողջ կառուցւածքը, տնտեսութեան իւղօտ պատառները իրենց հսկողութեան տակ պահելով, ուզում են բաց ճանապարհ, սակայն նրանք էլ կողմնակից են դա Ղարաբաղի խնդրի հետ չկապելուն, որովհետեւ ԼՂ խնդիրը այն կեռիկն է, որի վրայ, ըստ ռուսական ռազմավարութեան, կախւած պէտք է մնան ե՛ւ Հայաստանը ե՛ւ Ադրբեջանը»:
Եւ ո՞ւմ ռազմավարութիւնը կը յաղթի. ԱՄՆ-ի՞, թէ` Ռուսաստանի, եթէ այնուամենայնիւ Հայ-թրքական սահմանը բացւի, հարցին էլ արձագանքեց. «Նախ սահման բացողը Թուրքիան է, եւ ես համոզւած եմ, որ Թուրքիայի ոչ մի իշխանութիւն, առանց ԼՂ հարցում առաջընթացի, չի գնայ նման ռիսկի: Բայց եթէ այնուամենայնիւ, սահմանը բացւի, Ռուսաստանը կը դադարի մենաշնորհ ունենալ Հայաստանում: Մոսկւայում հասկանում են, որ իրենք չեն կարող պահել 100 տոկոսը եւ որպէսզի լիցքաթափեն իրավիճակը Հարաւային Կովկասում ռուս-վրացական պատերազմից յետոյ, եւ նաեւ ինչ որ ձեւով վերակարգաւորեն իրենց ներկայութիւնը` ռազմաքաղաքականից այն կոնվերտացնելով տնտեսականի, գնում են այս ճանապարհով»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment