Ինտէրնետի տարածւածութեամբ Հայաստանը տարածաշրջանում գրաւում է վերջից առաջին տեղը

09:29 / 17.02.2010
Ինտէրնետի տարածւածութեամբ Հայաստանը տարածաշրջանում մի քանի անգամ զիջում է հարեւաններին: Internetworldstats-ի տւեալներով, 3 միլիոն բնակչութիւն ունեցող Հայաստանում ինտէրնետից օգտւում է 6.4 տոկոսը կամ 191 հազար մարդ:
Համեմատութեան համար նշենք, որ 8 միլիոն 200 հազար բնակչութիւն ուենցող Ադրբեջանում ինտէրնետից օգտւում են 18 տոկոսը, 4 միլիոն 600 հազարանոց Վրաստանում բնակչութեան 22 տոկոսը:
Աղբիւրը հետազոտել է նաեւ տարածւածութեան աստիճանի աճը, համաձայն որի՝ 9 տարւայ ընթացքում Հայաստանում ինտէրնետը տարածւել է 536.7 տոկոսով, Ադրբեջանում 12275.8 տոկոսով, Վրաստանում 5020 տոկոսով:
Յիշեցնենք, որ դեռ տարիներ առաջ Հայաստանը տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտը գերակայ էր հռչակել, սակայն ճոռոմ յայտարարութիւնները դեռ քիչ են ՏՏ ոլորտը զարգացնելու համար:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: