Ալիևի մօտ Թուրքմենբաշու սինդրոմ է յայտնաբերւել

16:10 • 17.02.10
Ադրբեջանի Միլի մէջլիսի պատգամաւորը առաջարկել է հրաժարւել մարտի 8-ը որպէս Կանանց միջազգային օր տօնելուց։ Դրա փոխարէն՝ ադրբեջանի պատգամաւոր Էլմիրա Արխունդովան առաջարկում է նոր տօն սահմանել Իլհամ Ալիևի հանգուցեալ մօր ծննդեան օրը՝ փետրւարի 28-ը։ Այս նախաձեռնութիւնը թէժ բանավէճերի պատճառ է դարձել ադրբեջանական հասարակութիւնում։ Այդ մասին հաղորդում է Eurasia.net-ը։
Ադրբեջանցի պատգամաւորի կարծիքով՝ երկրի քաղաքացիները կարող են նման կերպ իրենց սէրը ցոյց տալ Իլհամ Ալիևի մօր՝ Զարիֆա Ալիևի հանդէպ։ Ախունդովան աւելացրել է, որ մարտի 8-ը «կորցրել է իր խորհուրդը», այն հարկաւոր է չեղեալ համարել։
Սակայն բազմաթիւ ադրբեջանցի կանայք համաձայն չեն Ախունդովայի այդ առաջարկի հետ։ «Ես չեմ նշի այդ տօնը, քանի որ նման քայլով նրանք պարզապէս լիզում են նախագահի կօշիկները։ Մենք նախկինի պէս կտօնենք մարտի 8-ը»,- մեկնաբանել է երիտասարդ ադրբեջանցի ուսուցչուհի Նիգար Չինգիզգիզին։ Ըստ նրա՝ պատգամաւորները, դրա փոխարէն, պէտք է աւելի կարևոր հարցերով զբաղւեն։
Անկախ վերլուծաբան Լէյլա Ալիևան ենթադրում է, որ այս ամէնը վկայում է Ադրբեջանում ժողովրդավարութեան խնդիրների գոյութեան մասին։ «Աշխարհիկ, ժողովրդավարական հասարակութիւնում անձնական և հասարակական աշխարհները պէտք է տարանջատւեն։ Աւանդական հասարակութիւնում, ինչպիսին է Ադրբեջանը, որտեղ անձը պաշտամունքի է վերածւում, այդ կապն առաւել խորն է»,- եզրափակել է վերլուծաբանը։


«Թերթ»

0 Պատգամ: