Monday, February 1, 2010

Ղարաբաղեան խնդիր

«Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը չի բացառում, որ Ղարաբաղեան հակամարտութիւնը կարող է անկառավարելի բնոյթ ստանալ

01.02.2010
Գէորգ Ստամբոլցեան«Չի բացառւում, որ իրավիճակը լեռնային Ղարաբաղում դուրս գայ մեծ տէրութիւնների վերհասկողութիւնից»։
Համոզւած են ամերիկեան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի փորձագէտները։ Նրանց պնդմամբ իրավիճակի լարւածութեան հիմնական պատճառներից են երկու կողմերից պարբերաբար հնչող ռազմատենչ յայտարարութիւնները։
«Նախկինում այդպիսի յայտարարութիւնները հիմնականում Ադրբեջանից էին լսւում,այսօր արդէն Հայաստանում էլ չեն բացառում ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւնը», - կարծիք են յայտնել ամերիկացի փորձագէտները։
«Ստրատֆորի» եւրասիական տարածաշրջանի խնդիրներով զբաղւող վելուծաբան Մարկօ Պապիչն ասում է. - «Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը մի օր կարող են յայտնաբերել, որ գործ ունեն այնպիսի հակամարտութեան հետ, որը դուրս է եկել իրենց վերահսկողութիւնից»։
Պապիչի խօսքով, այս երեք պետութիւնները ուժեղացնում են իրենց դիրքերը տարածաշրջանում, եւ նրանց հետագայ գործակցութեան ճակատագիրը մեծապէս կախւած է հէնց Լեռնային Ղարաբաղում ընթացող զարգացումներից։ «Ստարտֆորի» վերլուծաբանները նշում են, որ Ղարաբաղեան բանակցութիւնների ճակատագրի վրայ ազդող գործօնները մի քանիսն են. տարածաշրջանային գերտէրութիւն դառնալու՝ Թուրքիայի ձգտումը, Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում, Իրանի եւ Հայաստանի պատմականօրէն ձեւաւորւած դաշինքը։
«Ռուսաստանը շահագրգռւած է, որպէսզի Թուրքիան ներգրաււի անլուծելի թւացող Ղարաբաղեան խնդրի կարգաւորման գործում։ Թուրքիայի ակտիւիութիւնը չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է կորցնել Ադրբեջանի եւ Հայաստանի վրայ ունեցած ազդեցութեան լծակները։ Աւելին, Ադրբեջանը կարծես դանդաղօրէն թեքւում է դէպի Ռուսաստանը՝ Հայ-թրքական բանակցութիւնների պատճառով իրեն դաւաճանւած զգալով»,- նշում է Պապիչը՝ չբացառելով, որ իրավիճակը տարածաշրջանում կարող է անկառավարելի բնոյթ ստանալ:
«Իրադարձութիւնները կարող են նման կերպ զարգանալ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը, Իրանը կամ Թուրքիան դրան են ձգտում։ Պարզապէս գոյութիւն ունի հակամարտութեան ներքին դինամիկայ։ Ստեղծւած կացութիւնը կարող է շատ նման լինել 1914 թւականի Բոսնիայի իրադրութեանը, երբ տեղական հակամարտութիւնը համաշխահային պատերազմի ծագման պատճառ դարձաւ», - նշում է ամերիկացի վերլուծաբանը։

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

0 Պատգամ: