Թուրքիայի համար Մինկսի խմբի դռները փակ են


15:08 • 04.02.10
Այսօր կայացած մամուլի ասուլիսում Ռազմավարական և ազգային հետազոտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Ռիչարդ Կիրակոսեանը յիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցէին քննադատութիւնը հնչել է թուրքական կողմից:
«Թուրքիայի վիրաւորական յայտարարութիւնները փակել են Մինսկի խմբի կազմում ընդգրկւելու դուռը»,- նշեց Կիրակոսեանը:
Այս համատեքստում նա նշեց, որ վերոնշեալ հանգամանքը ձեռնտու է Լեռնային Ղարաբաղին, քանի որ «չի կարելի թոյլ տալ, որ Թուրքիան դառնայ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի մասնակից և հանդէս գայ համանախագահող երկրի դերում»:

Tert.am

0 Պատգամ: