Ձերբակալւել է Սարիբէկ Սուքիասեանը



17:29 • 12.02.10
Այսօր ոստիկանութեան Էրեբունու բաժին է բերման ենթարկւել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբէկ Սուքիասեանը: Յիշեցնենք, որ նա գործարար, ԱԺ նախկին պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի եղբայրն է։
Սուքիասեան ընտանիքի փաստաբան Արա Զոհրաբեանը Tert.am-ի թղթակցին յայտնեց, որ ձերբակալութեան պատճառների մասին իրենք դեռևս տեղեակ չեն: Այս պահին փաստաբանը գտնւում է ոստիկանական բաժանմունքում, և նրան թոյլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանեալին:
«ՍԻԼ կոնցեռնի» մամուլի քարտուղար Աննա Մկրտչեանը մեզ յայտնեց, որ Սուքիասեանին ձերբակալել են «կարմիր բերետաւորները», և իրեն այլ մանրամասներ յայտնի չեն։

Tert.am

0 Պատգամ: