ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՒԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՒ ՔՐԴԵՐ
Թուրքիայի ոստիկանութիւնը տասը գաւառում խուզարկութիւններ կատարելով` ձերբակալել է 86 մարդ, որոնց կասկածում էին Քրդական բանւորական շարժման հետ կապ ունենալու մէջ:
Ոստիկանական գործողութիւններն են անցկացւել Ադանայում, Ստամբուլում, երկրի արեւելքում եւ հարաւ-արեւելքում:
Ձերբակալութիւնները նպատակ ունեն կանխելու ընդդիմադիր կուսակցութեան առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտարկութեան տասնմեկերորդ տարելիցի կապակցութեամբ բողոքի ցոյցերը: Նախնական տւեալների համաձայն, ձերբակալւել են նաեւ Յանուն խաղաղութեան եւ ժողովրդավարութեան կուսակցութեան անդամները, որոնց նոյնպէս իշխանութիւնները կասկածում են Քրդական բանւորական կուսակցութեան հետ կապ ունենալու մէջ, հաղորդում է Lenta.ru գործակալութիւնը:
Քրդական բանւորական կուսակցութեան հիմնական նպատակը երկրի հարաւ-արեւելքում անկախ քրդական պետութիւն ստեղծելն է: Կուսակցութեան առաջնորդ Ա. Օջալանը ձերբակալւել էր 1999 թ. փետրւարին, Քէնիայում: Նույն թւի նոյեմբերին նա դատապարտւեց մահւան` կախաղան բարձրացնելով: Սակայն մահապատիժը հետաձգւեց եւ Թուրքիայի խորհրդարանը 2002 թ. օգոստոսին փոխեց դատավճիռը ցմահ բանտարկութեան:
«Պանարմէնիան»

0 Պատգամ:
Post a Comment