Մեծ Բրիտանիա -- Նախագահ Սարգսեանի հանդիպումը Եղիսաբեթ Երկրորդի հետ


Լոնդոն, 10-ը փետրւարի, 2010թ.
Աւելի ուշ, Վինձորեան պալատում նախագահ Սարգսեանը հանդիպել է Արքաեազն Չարլզի հետ եւ մասնակցել պատւաւոր ընդունելութեանն ու համերգին, որով մեկնարկում է Արքայազն Չարլզի եւ Հայաստանի նախկին վարչապետ Արմէն Սարգսեանի նախաձեռնած «Երեւան` իմ սէր» ծրագիրը:
Այս նախագծի արդիւնքում վերանորոգւելու են Երեւանի կենտրոնում գտնւող պատմաճարտարապետական կարեւոր արժէք ունեցող չորս շինութիւններ, որոնք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածութեամբ կը ծառայեն սոցիալապէս խոցելի շերտերին ու օժտւած երեխաներին։Սերժ Սարգսեանը հանդիպել է նաեւ տարբեր երկրներից ժամանած հայազգի գործարարների եւ հասարակական գործիչների հետ: Այսօր Հայաստանի նախագահը հարցազրոյց կը տայ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերութեանը, որից յետոյ հայկական պատւիրակութիւնը կը վերադառնայ Հայաստան:

Դէյվիդ Միլիբենդ. «Մեծ Բրիտանիան ողջունում է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած Հայաստանի նախագահի ջանքերը»

11.02.2010
Լուսինէ Գրիգորեան,
Լոնդոն
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը չորեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, արտգործնախարար Դէյվիդ Միլիբենդի եւ Արքայազն Չարլզի հետ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, մասնաւորապէս, ողջունել է Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած Հայաստանի նախագահի ջանքերը եւ նշել, որ Միացեալ Թագավորութիւնն աջակցում է այդ գործընթացին:
Այսօր աւարտւում է Նախագահ Սերժ Սարգսեանի եռօրեայ աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի եւ Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութիւն: Երէկ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում: Միջազգային յարաբերութիւնների թագաւորական ինստիտուտում ունեցած ելոյթից յետոյ Սերժ Սարգսեանը Բուքինհեմյան պալատում հանդիպել է Նորին Մեծութիւն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ։
Այնուհետեւ նախագահ Սերժ Սարգսեանը լոնդոնեան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դէյվիդ Միլիբենդին: Ինչպէս փոխանցում է նախագահի մամուլի քարտուղարը, հանդիպման ընթացքում քննարկւել է Եւրամիութեան Արեւելեան գործընկերութեան նախաձեռնութիւնը։ Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել Միացեալ Թագավորութեան կառավարութեանը Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերւող աջակցութեան համար:
Անդրադառնալով կովկասեան տարածաշրջանային անվտանգութեան խնդիրներին` Դէյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած Հայաստանի նախագահի ջանքերը եւ նշել, որ Միացեալ Թագաւորութիւնն աջակցում է այդ գործընթացին:

0 Պատգամ: