Այս մէկն էլ չի ստացւում կամ քաղաքական մազոխիզմ
«Հարկ է մի կողմ թողնել «օրիորդական ամօթխածութիւնը», մանաւանդ որ այդ երկիրը վաղուց է «կորցրել կուսութիւնը» եւ լուրջ բանակցութիւններ սկսել` կարգաւորելու համար վերջնականապէս եւ անշրջելիօրէն անկախ ԼՂՀ հետ ունեցած տարաձայնութիւնները»:
15:48 / 17.02.2010
Թերեւս, նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար է արդէն պարզ դառնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը ոչ թէ բանակցութիւններ է վարում, այլ, օգտագործելով միջազգային զանազան հարթակներ եւ շահարկելով սեփական «տարածաշրջանային կարեւորութիւնն» ու էներգետիկ եւ «տրանզիտային հնարաւորութիւնները», ձգտում է գտնել մի հովանաւոր-գերբնական ուժ, որը կը կարողանայ «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը ԼՂ նկատմամբ»:
Թէ որքանո՞վ է այս կեցւածքը համապատասխանում միջազգային միջնորդական ջանքերին, թող իրենք` միջնորդները պարզեն: Մեզ համար զարմանալին այն է, որ Ադրբեջանի իշխանութիւնն ամէն անգամ չի խորշում եւ հետեւողականօրէն իրեն ստորացնում է թէ՛ միջազգային ասպարեզում, թէ՛, յատկապէս, սեփական ժողովրդի աչքում:
Մասնաւորապէս, ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի տարածաշրջանային այցին նախորդած «մեկնաբանութիւններում» ադրբեջանական կողմը չէր թաքցնում, որ մեծ յոյսեր է կապում այդ երկրի հնարաւոր դերակատարութեան հետ: Մի կողմ թողնենք այն դիլետանտական հաւաստիացումները, որոնց ենթատեքստում ակնարկ կար, որ պատմութեան մէջ առաջին անգամ ԵԱՀԿ – ում նախագահութեան լիազօրութիւնը փոխանցւել է մի երկրի, ինչը «պէտք է իր դրական ազդեցութիւնն ունենայ Ղարաբաղեան խնդրի կարգաւորման վրայ»: Ադրբեջանում, հաւանաբար, դեռ շատ ուժեղ տպաւորւած են ԽՍՀՄ ԳԽ նստաշրջաններում Ռաֆիղ Նիշանովի ոչ համարժէք ելոյթներից եւ կարծում են, որ ԵԱՀԿ գործող նախագահն էլ կարող է իրեն նման մօտեցում թոյլ տալ:
Բաքւից հնչած տեսակէտներում իշխում էր նաեւ այն մտայնութիւնը, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «ծանօթ է Ղարաբաղեան խնդրին»: Այստեղ դժւար է առարկել. Ղազախստանի նախագահն իրօք 1991թ. աշնանը ՌԴ նախագահ Ելցինի հետ այցելել է Լեռնային Ղարաբաղ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, թէ ի՞նչ տպաւորութիւն է ստացել Նազարբաեւը Լեռնային Ղարաբաղում: Հարկ չկայ ամէն ինչ յիշեցնել: Թերեւս բաւական է ասել, որ Նազարբաեւը Ստեփանակերտում տեսել է սեփական արժանապատւութիւնը պաշտպանելու պատրաստակամ մի ժողովուրդ եւ այն, որ նոյն հանրութիւնը մերժել էր որեւէ շփում ունենալ ՌԴ եւ Ղազախստանի իր գործընկերների թիկունքում ապաստանած` Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ: Նուրսուլթան Նազարբաեւն, այո, փորձառու քաղաքական գործիչ եւ հեղինակաւոր դէմք է , անցած բոլոր տարիներին եղել եւ շարունակում է մնալ իշխանութեան ղեկին, բնականաբար` տեղեակ է ԼՂ հարցով բանակցութիւններին եւ գիտի, որ Ստեփանակերտում հանրային տրամադրութիւններն Ադրբեջանի հանդէպ ոչնչով չեն փոխւել: Աւելին, դրանք մթագնւել են Ադրբեջանի կողմից սանձազերծւած պատերազմի արհավիրքներով, մարդկային տառապանքներով եւ ամէն օր մթագնւում են պատերազմը վերսկսելու մասին պաշտօնական Բաքւի հոխորտանքներով:
Եւ բաւական էր, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը Երեւանում հանդիպէր ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի հետ, որպէսզի ադրբեջանական կողմը հասկանար, որ հովանաւորի հերթական փնտրտուքը նոյնպէս մատնւած է անյաջողութեան: Կարելի է միայն ցաւել, որ հարեւան հանրապետութիւնում գտնւում են նոյնիսկ տիտղոսաւոր մարդիկ, որոնք շարունակում են հաւատալ հրաշքների:
Եւս քանի՞ անգամ, միջազգային ուրիշ ի՞նչ հեղինակաւոր կազմակերպութիւնների ամբիոններից պիտի հնչեցւի պարզ ճշմարտութիւնը, որ խնդրի լուծման բանալին գտնւում է հակամարտութեան կողմերի ձեռքում, որպէսզի Ադրբեջանում հասկանան, որ հարկ է մի կողմ թողնել «օրիորդական ամօթխածութիւնը», մանաւանդ որ այդ երկիրը վաղուց է «կորցրել կուսութիւնը» եւ լուրջ բանակցութիւններ սկսել` կարգաւորելու համար վերջնականապէս եւ անշրջելիօրէն անկախ ԼՂՀ հետ ունեցած տարաձայնութիւնները:
Յիշեցման կարգով, թերեւս, հարկ է ասել, որ գրեթէ տասը տարի առաջ Հէյդար Ալիեւն արդէն համոզւել էր, որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի համաձայնւի վերադառնալ նախկին կարգավիճակին»,- իսկ ներկայ Ադրբեջանում Հէյդար Ալիեւի խօսքն աւելի յարգի է քան սրբութիւնները։ Այս դէպքում ինչո՞ւ որդի Ալիեւը ճգնում է «պապից աւելի կաթոլիկ լինել»: Մի՞թէ նրա համար էլ պարզ չէ, որ «միեւնոյն ջուրը երկու անգամ չեն մտնում»:
Ով էլ որ ստանձնելու լինի ԵԱՀԿ նախագահութիւնը, նոյնիսկ եթէ դա վերապահւի Թուրքիային, միեւնոյնն է` ասելու է նոյնը, ինչ ասւած է ԵԱՀԿ գագաթնաժողովներում: Այստեղ Ղազախստանի` որպէս էներգակիրներով հարուստ երկրի դիրքորոշումը չի կարող տարբերւել հակամարտութիւնների կարգաւորման այն մեթոդաբանութիւնից, որ ընդունւել է ԵԱՀԿ մարմինների, մասնաւորապէս` Նախարարների խորհրդի կողմից: Եւ նաեւ` այդ դիրքորոշումները սեփական մեկնաբանութեամբ մատուցելու հարկ էլ չկայ, ինչպէս դա փորձում է անել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդեարովը` ինքնորոշման իրաւունքը կամայականօրէն սահմանափակելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականութեամբ»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների յայտնի յայտարարութեան մէջ նման գաղափարի մասին ակնարկ իսկ չկայ: Ասւած է այն, ինչ ասւած է: Եւ հակամարտութեան հետեւանքների վերացման գաղափարն էլ հաւասարապէս վերաբերում է բոլոր հետեւանքներին, այդ թւում եւ, ինչպէս արդարացիօրէն ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը, Ադրբեջանի կողմից զաւթւած տարածքներին եւ այնտեղից տեղահանւած անձանց վերադարձին:
Սա է մեթոդաբանութիւնը, սրանք են կարգաւորման սկզբունքները: Միայն այս շրջանակներում է հնարաւոր շարունակել երկխօսութիւնը: Եւ չարժէ եւս մէկ անգամ հովանաւոր փնտրել, որպէսզի յաջորդ հիասթափութիւնն աւելի ծանր չլինի:
Թէեւ ո՞վ գիտի, գուցէ Ադրբեջանում նախընտրում են քաղաքական մազոխի՞զմը:

Վահրամ Աթանեսեան
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment