Ղարաբաղի մասին պատմող ֆիլմը կրկին
Euronews–ի կայքում է



16:37 • 17.02.10
Բաքւում Euronews համաեւրոպական հեռուստաալիքի շուրջ կարող է կրկին սկանդալ բռնկւել։ Հեռուստաընկերուիունը կրկին կայքում տեղադրել է «Լեռնային Ղարաբաղ. փոփոխութիւնների քամի» տեսանիւթը։ Յիշեցնենք, որ այդ տեսանիւթը, որը պատրաստել էր Euronews-ի աշխատակիցը, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան պատմութեան մասին է։ Տեսանիւթում ԼՂ-ի իշխանութիւնը ներկայացւած է որպէս անկախ հանրապետութեան ղեկավարութիւն, ինչն էլ մեծ աղմուկ էր բարձրացրել Բաքւում։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնը բողոքի նամակ էր յղել Euronews-ին, ինչից յետոյ հեռուստաալիքը հեռացրել էր տեսանիւթը կայքից։ Աւելի ուշ Euronews-ը տեսանիւթ էր պատրաստել՝ «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանում փախստականների ճամբարում» անւամբ՝ Ղարաբաղի պատերազմի մասին ադրբեջանական տեսակէտը ներկայացնող և աղճատւած փաստերով ֆիլմ։
«Լեռնային Ղարաբաղ. փոփոխութիւնների քամի» տեսանիւթն այժմ նորից Euronews-ի կայքում է։


Tert.am

0 Պատգամ: