Կարօտի երգ՝ 5137 մետր բարձրութեան վրայ, 120
ամեակի առիթով
Իրանահայ Լեռնագնացները 120 եւ 27 ամեակները
նշեցին Մասիսի գագաթին
Հ.Յ.Դ. Հիմնադրման 120 ամեակին եւ Լիզաբոնի 5 մարտիկների յեղափոխական ակտի 27–ամեակին նւիրւած լեռնագնացութիւն
Թեհրան DPTNews- Հայ ժողովուրդը ուր էլ որ լինի, ինչ հեռաւորութեամբ էլ որ գտնւի, չի կարող նոյնիսկ մէկ վարյկեան չյիշի մագնիսող Մասինսին, ու կենացներ չբարձրացնի այս սրբազան լեռան փառքի անսասանութեան համար։Այս կարօտը աւելի շատ ակնյայտ է մանաւանդ սփիւռքահայութեան մօտ, որոնք կամ սակաւ են հանդիպում այս լեգենդար էպոսին եւ կամ բոլորովին էլ չեն հանդիպել ու շատ յաճախ ուխտի են գնում նրա ալեհեր գագաթին եւ նոյնիսկ փեշերին։
Նրանք ամէն ինչը մեկնաբանում են Մասիսով ու Արարատով, եւ հնարաւորութեան դէպքում իրենց ամենաբախտաւոր պահերն ուզում են նշել Արարատի մօտ, Արարատի հետ։ Ճիշտ այնպէս, որ մարդիկ ուխտում են իրենց զաւակներին մկրտել Արաքսի ափերին, կամ Ս. Թադէոս Առաքեալի վանքին յարակից ինչ որ ձորում կամ բարձունքի վրայ։
Եւ այսպիսի ապրումներով էր, որ մի խումբ իրանահայ երիտասարդներ, որոշեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրսան 120 ամեակը եւ Լիսաբոնում նահատակւած (1983 թւականի Յուլիսի 27) հինգ անձնազոհ մարտիկների յեղափոխական գործողութեան 27–րդ տարեդարձը նշել Հայր Արարատի գագաթին։Նրանք վճռակամ էին ու խրոխտ իրենց որոշումը գործադրելու մէջ, եւ այսպէս ամիսներ փորձեր կատարելուց յետոյ, առանց որեւէ մարմնի նիւթական օժանդակութեան, թւականիս յուլիսի 16–ին Իրան–Թուրքիա՝ Բազերգան սահմանն անցան՝ Արարատ լեռը գրկելու կարօտով։
Նրանք շաբաթ՝ յուլիսի 17–ին տեղաւորւեցին Բայազեդի հիւրանոցներից մէկում, եւ անհրաժեշտ պիտոյքներն առանձնացնելով առաւօտեան ժամը 4.30–ին ճանապարհւեցին դէպի գագաթ։ Լեռամագլցումը շարունակւեց մինչեւ Արարատ լեռան 4000 մետր բարձրութեան վրայ որտեղ հանգստանալու համար վրաններ հաստատեցին։
Ինտերնէտային կապերի միջոցով տղաները արդէն իմացել էին, որ Արարատի գագաթ բարձրանալու համար ամենայարմար պահը՝ հէնց յաջորդ օրը առաւօտեան մինչեւ ժամը 10– ն է, որից յետոյ եղանակը մնալու հնարնւորութիւն չի տալու։ 4700 մետր բարձրութեան վրայ խմբին ընկերակցող Պարսիկ լեռնագնացներից մէկը իրեն վատ զգալով թուրք ուղեցոյցի հետ միասին ուղարկւեցին ցած։ Խումբը Կիրակի յուլիսի 18–ի առաւօտեան ժամը 1–ին ճանապարհւեց եւ ժամը 8–ին արդէն Արարատի գագաթին էին։ Ջերմաստիճանը մինուս 10 էր իսկ քամու ուժանութիւնը՝ 21 կիլոմետր՝ ժամում։
Յուզմունքն ու ուրախութիւնը միախառնւելով անասանելի կացութիւն էր ստեղծել։ Միմեանց գրկախառնւած՝ ազգային յեղափոխական երգեր երգեցին։ Առաջին առիթին հեռախօսակապ հաստատեցին Թեհրանի հետ ու բոլորին աւետեցին Մասիսի գագաթը գրկելու լուրը։ Նրանք ապա ծածանեցին Հայաստանի եռագոյնը եւ Հ. Յ. Դ. Զինադրօշը եւ երգեցին Սնրդարապատը, «Արարատ լեռան» երգը (Դրոշ պիտի ծածանեմ վաղ թէ ուշ...) եւ այլ երգեր։
Լեռնագնացները փորձեցին պինդ սպիրտի միջոցով կրակ վառել ու իրենց հետ բերած խունկը խնկարկել Կուսակցութեան ու Լիզաբոնի հինգ նահատակների յիշատակին, սակայն սաստիկ քամին այդ չթոյլատրեց ու նրանք խունկը թողնելով գագաթին, վայր իջան։ Գուցէ մի օր մի ուրիշ խումբ այդ խնկարկի...
Նրանք յաջորդ օրը այցելեցին Վան քաղաքը, Վանայ լիճը Ախթամար կղզին, Սուրբ Խաչ եկեղեցին եւ այլ տեսարժան վայրեր։
Խմբի թուրլիդերը Իրանցի Մուսուլման հայրենակից՝ պրն. Ամիրաբադին էր, որը նաեւ տղաների հետ յուզւելով հեռւում հեկեկացել էր գագաթին։ Խմբի մարզիչ եւ պատասխանատուն էր՝ Արա Ոսկանեանը, իսկ միւս անդամներն էին՝
Էդիկ Անդրէասեանը,
Սարհատ Փափազեանը,
Նժդեհ Անդրէասեանը,
Նարբէ Իսրայէլեանը,
Վանիկ Սարխոշեանը,
Հարմիկ Աբդալեանը։
Հարկ է նշել, որ խումբը բաղկացած էր 14 հոգուց, որոնցից 7–ը Հայ եւ 7–ը Պարսիկ երիտասարդնր էին։ Կարեւորն այն էր որ Հայ երիտասարդներից շատերը լեռնագնաց չեն եղել, սակայն վերջին ամիսների ընթացքում Արա Ոսկանեանի հետ մասնակցելով վարժութիւններին, կարողացան գրկախառնւել Արարատի հետ՝ դրա 5137 մետր բարձրութեան վրայ։
2 Պատգամ:
Կեցցէք, եւ շնորհակալ ենք, որ դուք թէ ձեր բլոգի միջոցով եւ թէ առանձին տեղեկատւութեամբ, եղաք առաջինը եւ միակը, որ մեր գաղութի այս պանծալի գործողութիւնը արձագանգեցիք ամբողջ աշխարհով մէկ։ Վարձքներդ կատար, գրիչդ միշտ դալար։
Post a Comment