Թուրքական իշխանութիւնները փնտրում են Արարատ

բարձրացած Հայ լեռնագնացներին օժանդակողներին



17:54 • 10.08.10
Աղրըի նահանգապետարանը հետաքննութիւն է սկսել հայկական արշաւախմբի` Արարատ լեռ բարձրանալու և լեռան գագաթին Հայաստանի և Արցախի պետական դրօշները պարզելու փաստի առնչութեամբ: Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, յայտարարել է թուրք պաշտօնեաներից մէկը, ով չի ցանկացել ներկայանալ:
«Դէպքի առնչութեամբ հետաքննութիւն է սկսւել, որի ընթացքում կպարզւի, թէ որտեղ են մնացել 11 օտարերկրացիները, և ովքեր են նրանց ուղեկցել լեռան գագաթ: Դողուբայազեթում կան մեծ թւով ուղեկցողներ: Եթէ Թուրքիայի Լեռնագնացների ֆեդերացիան համապատասխան աշխատանքներ իրականացնի ուղեկցորդների շրջանում, նման բաներ չեն լինի»,- յայտարարել է պաշտօնեան:
Tert.am

0 Պատգամ: