Բիւրականի սկաուտական բանակումին մասնակցում են 556 Հայ սկաուտներ





09:07 • 06.08.10
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը Արագածոտնի մարզպետ Ս.Սահակեանի ուղեկցութեամբ այցելել են Բիւրականում բացւած սկաուտական բանակում, որտեղ երէկ անցկացւել են սկաուտական մրցումներ:
Տարբեր երկրներից ժամանած սկաուտները ներկայացրել են իրենց ֆիզիկական և մտաւոր կարողութիւնները:
Բանակումը, որին մասնակցում են Հայաստանի և աշխարհի 18 երկրներից ժամանած 556 Հայ սկաուտներ, Արագածոտնի մարզում բացւել է Յուլիսի 31-ին և կշարունակւի մինչև օգոստոսի 8-ը: Այն կազմակերպւում է չորս տարին մէկ անգամ: Սկաուտների հետ են եղել նաև «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփիւռքահայ երիտասարդները:
Նախարարութիւնից տեղեկացնում են, որ Ա. Գէորգեանը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը և նշել, որ դրանք հնարաւորութիւն են տալիս սփիւռքի երիտասարդներին աւելի լաւ ճանաչել Հայաստանը, ծանօթանալ իրենց տարեկիցների հետ և նոր ընկերներ ձեռք բերել` ստեղծելով շփման համահայկական միջավայր:

Tert.am

0 Պատգամ: