Մարտունիի զօրամասի միջադէպի

առթիւ քրէական գործ է յարուցւել


17:34 • 05.08.10
28.07.2010թ. թիւ 36534 զօրամասի մարտական դիրքերից մէկում, հրազէնային մարմնական վնասւածքներով նոյն զօրամասի սպայ, աւագ լեյտենանտ Վարդգէս Թադէոսեանի և ժամկէտային զինծառայողներ Անդրանիկ Սարգսեանի, Ռոբերտ Յովհաննիսեանի, Կարօ Այւազեանի, Գարեգին Յովսէփեանի ու Արտեմ Մանասեանի դիակները հրազէնային մարմնական վնասւածքներով յայտնաբերելու փաստի առթիւ յարուցւել է քրէական գործ ՀՀ քրէական օրէնսգրքի 104 յօդւածի 2-րդ մասի 1-ին կէտի յատկանիշներով։
Գործի քննութեան շրջանակներում կատարւել են անհետաձգելի գործողութիւններ՝ դէպքի վայրի և դիակների զննութիւն, նշանակւել են 6 դիակների դատաբժշկական փորձաքննութիւններ, ինչպէս նաև թւով 10 դատաձգաբանական, թւով 3 դատակենսաբանական փորձաքննութիւններ, որպէս վկաներ հարցաքննւել են մի խումբ պարտադիր ժամկէտային ծառայութեան զինծառայողներ, սպաներ։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանութեան համապատասխան ստորաբաժանմանը յանձնարարւել է ձեռնարկել անհրաժեշտ օպերատիւ միջոցառումներ՝ դէպքին առնչւող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով։
Քրէական գործի նախաքննութիւնը ՀՀ ՊՆ ՔԾ յատկապէս կարևոր գործերի քննչական բաժնում շարունակւում է։
Նախաքննութիւնն իրականացնում է ՀՀ ՊՆ ՔԾ պետի որոշմամբ ստեղծւած քննչական խումբը։ Ձեռնարկւում են օրէնքով նախատեսւած անհրաժեշտ բոլոր միջոցները դէպքին առնչւող բոլոր հանգամանքները պարզելու, հնարաւոր բոլոր վարկածները և Կարօ Այւազեանի զօրակոչի օրինականութիւնն ստուգելու համար։
Նախաքննութեան օրինականութեան նկատմամբ հսկողութիւնն իրականացնում է ՀՀ զինւորական կենտրոնական դատախազութիւնը։
Այս մասին յայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Tert.am

0 Պատգամ: