BlackBerry լուծումները` Հայաստանում



ՎիվաՍել-ՄՏՍ-ը («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ)` «ՄՏՍ»-ԲԲԸ դուստր ընկերութիւնը (“MTS” – NYSE: MBT), «Emitac Mobile Solutions» («EMS») և «Research In Motion» («RIM») (NASDAQ: RIMM; TSX: RIM) ընկերութիւններն այսօր յայտարարեցին BlackBerry® լուծումները Հայաստանում գործարկելու մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնութեան հետ կապերի բաժնի փոխանցմամբ` BlackBerry® լուծումները սմարթֆոնի, ծրագրային ապահովման և ծառայութիւնների համադրութիւն է, ինչը թոյլ է տալիս անլար մուտք գործել էլեկտրոնային փոստ, սոցիալական և այլ կայքէջեր, կատարել զանգեր, ուղարկել հաղորդագրութիւններ, սմարթֆոնն օգտագործել որպէս օրագիր, օգտւել մուլտիմեդիա, ինչպէս նաև բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսւած բազմաթիւ ծրագրերից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարաւորութիւն ունեն վայելելու BlackBerry® սմարթֆոնների առաւելութիւնները` արդիւնաւէտ հաղորդակցւելու և անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանակելու նպատակով` անգամ փողոցում գտնւելիս:
«Անհատական և գործնական օգտագործման համար նախատեսւած BlackBerry սմարթֆոններ առաջարկելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է նրան, որ իր բաժանորդներին հասանելի դառնան տեխնոլոգիական նւաճումները: Բջջային ինտերնէտի բարձրորակ ծառայութիւնների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերակայութիւններից է: Ընկերութեան` տւեալների փոխանակման վրայ հիմնւած ծառայութիւնների հանդէպ աճող պահանջարկը հաշւի առնելով` մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք ստանալ առաւելագոյնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` երկրում ամենամեծ ծածկոյթով 3G ցանցից և «RIM» ընկերութեան սմարթֆոնների վերջին մոդելներից»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկաանը:
«Մենք ուրախ ենք, որ մասնակցում ենք Հայաստանում BlackBerry® լուծման գործարկմանը՚,-ասաց «EMS» ընկերութեան գործադիր տնօրէն Բաբար Խանը: «Հայաստանում BlackBerry սմարթֆոնների առաջարկը «EMS»-ի համար կարևոր քայլ է, քանի որ այն վկայում է BlackBerry®-ի ներկայացւածութեան աշխարհագրութիւնն ընդլայնելու և նոր շուկաներում BlackBerry® լուծումները ներդնելու մեր վճռականութեան մասին: BlackBerry® լուծման ներդրման, գործարկման, ինչպէս նաև իրականացման փուլում աջակցելու գործում «EMS»-ի փորձառութիւնը հնարաւորութիւն է տալիս ՎիվաՍել-ՄՏՍ-ին տրամադրելու առաւել որակյալ ծառայութիւններ` ապահովելով բաժանորդների գոհունակութիւնը և իր առջև դրւած բիզնես նպատակների իրականացումը»,-աւելացրեց Բաբար Խանը:
«Մենք ուրախ ենք Հայաստանում BlackBerry® լուծումները ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդերին ներկայացնելու գործում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «EMS» ընկերութեան հետ համագործակցութեանը: BlackBerry սմարթֆոնները մեծ ժողովրդականութիւն են վայելում աշխարհում, յատկապես այն օգտագործողների շրջանում, ովքեր առաջադեմ հաղորդակցական և մուլտիմեդիա հնարաւորութիւններով, ինչպէս նաև սահուն, ոճային արտաքինով լիաֆունկցիոնալ բջջային հեռախօսների կարիք ունեն»,-յայտարարեց «RIM» ընկերութեան Հիւսիսային Եւրոպայում և Ռուսաստանում տնօրէն Փոլ Լուսիերը:
Նախնական փուլում ՎիվաՍել-ՄՏՍ-ը բաժանորդներին կառաջարկի BlackBerry սմարթֆոնների BlackBerry® Bold™ 9700, BlackBerry® Bold™ 9000, BlackBerry® Storm 2™ 9520 մոդելները:
BlackBerry Bold 9700 սմարթֆոնը բիզնես պրոֆեսիոնալների և ակտիւ օգտագործողների համար նախատեսւած կատարեալ միջոց է: Աշխատանքում այն արդիւնաւէտ է, ֆունկցիոնալ և օժտւած է հնարաւորութիւններով, որոնք համատեղելի են 3G HSDPA ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի նոր սերնդի` 624 ՄՀց պրոցեսոր, 256 ՄԲ ֆլեշ-յիշողութիւն, ներկառուցւած GPS և Wi-Fi®, 3.2 ՄՊ լուսանկարչական և տեսախցիկ և բարձր լուծաչափով անգերազանցելի էկրան:
BlackBerry Storm2 «RIM» ընկերութեան սենսորային էկրանով սմարթֆոնների մրցանակի արժանացած մոդել է: Այն օժտւած է մեծ և պայծառ էկրանով, որն օգտագործողներին հնարաւորութիւն է ընձեռում լիարժէք վայելելու բջջային խաղերը, տեսանիւթերի դիտումը, լուսանկարները, վեբ կայքերի այցելութիւնը և շատ աւելին: BlackBerry Storm2 սմարթֆոնը ներկայացնում է նոր սերնդի SurePress™ տեխնոլոգիան` հիմնւած սենսորային էկրանին հպմանը արձագանքող համակարգի վրայ:
BlackBerry Bold 9000 սմարթֆոնն օժտւած է հեռախօսի առաջնակարգ հնարաւորութիւններով` առաջարկելով էլեկտրոնային փոստի և հաղորդագրութիւնների փոխանակման շուկայում առկայ լաւագոյն լուծումները, ներառելով նաև մուլտիմեդիա լայն հնարաւորութիւններ և թոյլ է տալիս հեշտութեամբ օգտագործել բիզնեսի և անհատական կարիքների համար նախատեսւած բազմաթիւ ծրագրեր: Այս մոդելը նաև համատեղելի է HSDPA բարձր արագութիւն ապահովող ցանցերի հետ` ողջ աշխարհում, ունի ներկառուցւած GPS և Wi-Fi, ինչպէս նաև` գունաւոր` 480 x 320 չափի, 217 պիկսել` մէկ դիւմում, էկրան, 624 ՄՀց պրոցեսոր, թւային լուսանկարչական և տեսախցիկ և microSD/SDHC յիշողութեան քարտի բնիկ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ բաժանորդներին առաջարկում է BlackBerry® Enterprise Server ծառայութիւնը, իսկ աւելի փոքր ընկերութիւններին և անհատ բաժանորդներին` BlackBerry® Internet Service ծառայութիւնը:
BlackBerry Enterprise Server-ը նախատեսւած է յատկապես այն կազմակերպութիւնների համար, որոնք ունեն էլեկտրոնային փոստի սեփական սերվեր: BlackBerry Enterprise Server-ը լիովին ինտեգրւում է IBM® Lotus® Domino®, Microsoft® Exchange և Novell® GroupWise® հետ: Այս ծառայութեան համար կիրառւում է կոդաւորման և IT վերահսկման առաջադէմ համակարգ` ապահովելու անվտանգ, էլեկտրոնային փոստի և այլ կորպորատիւ տւեալների ՙpush՚ համակարգով գործող, անլար մուտքի հնարավորութիւն:
BlackBerry Internet Service-ը նախատեսւած է աւելի փոքր ընկերութիւնների և անհատների համար: Այն թոյլ է տալիս մուտք գործել մինչև 10 կորպորատիվ և անձնական էլեկտրոնային փոստարկղեր (այդ թւում` առաւել մեծ ժողովրդականութիւն վայելող ISP էլեկտրոնային փոստի հասցէներ ինչպիսիք են Yahoo! Mail-ը և Google Mail-ը)` մէկ BlackBerry սարքից:

Aysor.am

0 Պատգամ: