Financial Times.–
Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Անկարային
12:54 • 16.08.10
Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման անձամբ զգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ եթէ Անկարան չփոխի Իսրայէլի և Իրանի առնչութեամբ իր որդեգրած գործելաոճը, ապա կարող է զրկւել ԱՄՆ-ի կողմից մատակարարւող սպառազինութիւնից: Այս մասին է գրում բրիտանական The Financial Times պարբերականը:
«Օբաման վարչապետ Թայիփ Էրդողանին ասել է, որ Անկարայի իրականացրած որոշ քայլերից յետոյ Կոնգրէսում հարցականներ են առաջացել Թուրքիայի` դաշնակից պետութիւն լինել-չլինելու հարցում: Իսկ այս ամէնը նշանակում է, որ Կոնգրէսում Թուրքիայի որոշ խնդրանքներին հաւանութիւն տալը, ինչպիսիք են, օրինակ, PKK-ի դէմ պայքարում գործածւող որոշ զինատեսակների վաճառքն Անկարային, այսուհետև շատ դժւար է լինելու»,- բրիտանական պարբերականին ասել է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, ով չի ցանկացել ներկայանալ:
The Financial Times-ը յիշեցնում է, որ այն բանից յետոյ, երբ Թուրքիան «ոչ» ասաց ՄԱԿ-ի կողմից Իրանի դէմ ընդունւած պատժամիջոցներին, Տորօնտոյում G20-ի շրջանակում Թայիփ Էրդողանի հետ հանդիպում ունեցած Օբաման ընդգծեց, որ Թուրքիան չվարւեց այնպէս, ինչպէս վայել է դաշնակից երկրին: Օբաման Էրդողանին կոչ էր արել նաև աւելի զուսպ լինել Իսրայէլի հասցէին արւող յայտարարութիւններում:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment