Թուրքիայում ականի պայթիւնից չորս մարդ է զոհւել
Օգոստոս 01, 2010 15:10
Թուրքիայի Բատման նահանգում ականի պայթիւնից չորս մարդ է զոհւել: CNN Turk-ը հաղորդում է, որ օգոստոսի 1-ին քուրդ գրոհայիններն այրել են Հասանքեյֆ մայրուղու վրայ գտնւող բենզալցակայանը` սպանելով երկու պահակներին: Պատահարի վայր հասած Չեշմեբաշի գիւղի բնակիչները զոհւել են տեղադրած ականի պայթիւնից: Զոհւածների մէջ է նաև նահանգի փաստաբանների կոլեգիայի նախկին նախագահ Սեդաթ Օզևինը:
Բատման նահանգի բնակչութեան մեծ մասը քրդեր են: Այստեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ քուրդ բնակիչների և ոստիկանների միջև:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: