Սենատի յանձնաժողովը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի յատկացման մասին օրինագիծը

12:13 • 01.8.10
Յուլիսի 29–ին ԱՄՆ Սենատի Յատկացումների հարցերով յանձնաժողովը հաւանութեան է արժանացրել «Ֆինանսական տարի 2011։ Արտաքին գործողութիւնների յատկացումների օրինագիծը», որով առաջարկւում է Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցութիւն, այսինքն մէկ միլիոնով պակաս, քան տրամադրւել է այս տարի։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ)։
«Հաշւի առնելով, որ Թուրքիան շարունակում է Հայաստանին շրջափակման մէջ պահել և հրաժարւում է յարաբերութիւնները կարգաւորել առանց նախապայմանների, Հայաստանին ԱՄՆ–ի կողմից տրամադրւող օգնութեան կարևորութիւնը չի կարող թերագնահատւել»,– ասել է յանձնաժողովի անդամ Բիանկա Կադիան–Դոդովը։
Անցած ամիս Ներկայացուցիչների պալատի պետական, արտաքին գործողութիւնների և յարակից ծրագրերի հարցերով յատկացումների ենթայանձնաժողովն առաջարկել էր Հայաստանին յատկացնել 44 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 10 միլիոն դոլար.
«Համագումարը շարունակելու է աշխատել ինչպէս Սենատի, այնպէս էլ Ներկայացուցիչների պալատի հետ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար հնարաւորինս լաւագոյն արդիւնք ապահովելու համար»,– ասել է ԱՀՀ գործադիր տնօրէն Բրայան Արդունին։ Օրինագիծը վերջնականապէս կը հաստատւի հաւանաբար սեպտեմբերին, երբ օգոստոսեան արձակուրդից յետոյ կոնգրէսականները վերսկսեն իրենց աշխատանքները։
Tert.am

0 Պատգամ: