Արցախում դրամական փոխանցումներ իրականացնելու համար Ադրբեջանը

պատժում է Contact համակարգին

15:40 • 02.08.10
Ադրբեջանի Կենտրոնական բանկը երկրում գործող դրամական փոխանցումների միջազգային համակարգերի մոնիտորինգի արդիւնքում պարզել է, որ Contact համակարգը դրամական փոխանցումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։
Ինչպէս փոխանցում է APA գործակալութիւնը, Ադրբեջանի ԿԲ–ն այդօրինակ դէպքերը կանխելու նպատակով դրամական փոխանցումների համակարգերին և դրանք վերահսկող մարմիններին աւելի վաղ նախազգուշացրել էր Արցախում դրամական փոխամցումների դադարեցման անհրաժեշտութեան մասին՝ սպառնալով հակառակ դէպքում երկրում գործող առևտրային բանկերին արգելել այդ համակարգերի հետ համագործակցութիւնը։
Քանի որ դրամական փոխանցումների Contact համակարգը շարունակել է ԼՂ տարածքում իր աշխատանքները, Ադրբեջանի ԿԲ–ն առևտրային բանկերին յանձնարարել է այսօրւանից դադարեցնել այդ համակարգի հետ համագործակցութիւնը։
Նշենք, որ աւելի վաղ Ադրբեջանում նոյն պատճառով ԿԲ–ի որոշմամբ դադարեցւել են Migom և «Լիդեր» համակարգերի գործողութիւնները։
Tert.am

0 Պատգամ: