Հայկական օպերաները` անգլերէն
Ազգութեամբ Հայ, ծնունդով Եգիպտոսից, փարիզաբնակ դերասան, ռեժիսոր Ժիրայր Փափազեանը «Նարեկացի» արւեստի կենտրոնում Հայ արւեստասէրներին ներկայացաւ բոլորովին այլ տեսանկիւնից:
Հատւածներ ներկայացւեցին «Անուշ», «Արշակ 2-րդ» եւ «Կարինէ» օպերաներից անգլերէն տարբերակով, հենց ամերիկացիների իսկ բեմադրութեամբ, իսկ օպերաների թարգմանութիւնը կատարել էր Հայաստանում թատերական կրթութիւն ստացած Ժիրայր Փափազեանը:
«Թարգմանութեան առիթը Ամերիկայի Միշիգան քաղաքի օպերային բեմադրիչ Դէյւիդ Դիքերինն էր, ով յայտարարել էր, որ ցանկութիւն ունի բեմադրել այնպիսի մի գործ, որը այնքան էլ իր ազգային շրջանակներից դուրս չի եկել, իհարկէ, միայն նրան դուր գալու դէպքում»,- պատմում է արւեստագէտն ու աւելացնում, որ մի Հայ տիկին իմանալով այդ մասին, անմիջապէս վազել էր նրա մօտ եւ միասին էլ որոշել էին ներկայացնել «Անուշը»:
«Շատ կարճ ժամանակում հասցրեցի թարգմանել, սկզբում մասամբ, որը ներկայացնելուց յետոյ օպերային բեմադրիչին շատ դուր եկաւ: Այդպէս էլ ամբողջ բեմադրութիւնը շատ բարձր մակարդակով բեմադրւեց, որն ունեցաւ բաւական մեծ արձագանք: Այդպէս էլ դրան յաջորդեցին միւսները արդէն այլ հսկայ օպերային պատմութիւն ունեցող ամերիկեան քաղաքներում»,- յիշում է Ժիրայր Փափազեանը:
Հայ արւեստագէտը «Նարեկացի» արւեստի միութիւնում, որպէս յուշանւէր ստացաւ Կոմիտասի ստեղծագործութիւնների սկավառակն ու «Նուռ» խորհրդանշական նւէրը:
«Ա+1»

0 Պատգամ:
Post a Comment