Հայաստանում ծնունդներն աճել են, մահերը՝ նւազել
15:37 • 31.07.10
Այս տարւայ առաջին կիսամեակում Հայաստանում գրանցւած ծնունդների թիւը կազմել է 21 015՝ նախորդ տարւայ նոյն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7.1%-ով։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան տեղեկատւութեան համաձայն՝ նոյն ժամանակահատւածում արձանագրւել է մեռելածնութեան 422 դէպք՝ 2009թ. Յունւար-Յունիսի 420-ի համեմատ:
Առաջին կիսամեակում Հայաստանում արձանագրւել է մահացութեան 14 377 դէպք, 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ 1.9%-ով պակաս:
Նոյն ժամանակահատւածում արձանագրւել է 0-1 տարեկան երեխաների մահւան դէպքերի 10.6% աճ։ Գանցւել է 0-4 տարեկան երեխաների մահւան 294 դէպք, որի 85.4%-ը կազմել են մինչև 1 տարեկան երեխաների մահացութեան դէպքերը: Նոյն ժամանակահատւածում գրանցւել է մայրական մահացութեան մէկ դէպք։
2010թ. առաջին կիսամեակում ծնւածները 1.5 անգամ գերազանցել են մահացութեան դէպքերը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment