Թուրքիայում սկսւել է Բարձրագոյն
զինւորական խորհրդի նիստը
14:07 • 01.08.10
Օգոստոսի 1-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահութեամբ երկրի Զինւած ուժերի գլխաւոր շտաբում սկսւել է Բարձրագոյն զինւորական խորհրդի նիստը:
Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկւելու են Թուրքիայի բարձրագոյն զինւորական հրամանատարութեան ներկայացուցիչների զինւորական աստիճանների բարձրացման, պաշտօնավարման ժամկէտի աւելացման, ինչպէս նաև նրանց թոշակի անցնելու հետ կապւած հարցեր:
Նիստի ժամանակ ընդունւելիք որոշումներն օգոստոսի 4-ին կներկայացւն երկրի նախագահ Աբդուլլահ Գիւլին:
Նշւում է նաև, որ խորհրդի նիստը վերջինն է լինելու Թուրքիայի Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ, գեներալ Իլքեր Բաշբուղի համար, որի պաշտօնավարման ժամկէտը լրանում է 2010թ. օգոստոսի 30-ին: Այդ պաշտօնում Բաշբուղին կփոխարինի ցամաքային զօրքերի հրմանատար, գեներալ Ըշըք Քոշաները:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment