Կոնստանտին Զատուլին.–

Պէտք է ճանաչել ԼՂ անկախութիւնը եւ վերադարձնել

զբաղեցրած տարածքները



Օգոստոս 18, 2010 13:41
Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտօնական գագաթնաժողովում ամենակարեւորը նրա խորհրդանշական նշանակութիւնն է Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խօսքով, փաստը, որ ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացւում է Երեւանում, շատ կարեւոր է երկրի համար:
«Քաղաքական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ շատ լարւած է, այդ թւում հարեւան Ադրբեջանի բարձր շրջանակների ռազմատենչ հռետորաբանութեան հետեւանքով: ՀԱՊԿ-ն հասկացնում է, որ հանդէս է գալիս պատերազմի դէմ: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների սկսումը չի բխում Ռուսաստանի շահերից»,- ընդգծել է Զատուլինը՝ յաւելելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանութիւնը կրում է զուտ քարոզչական բնոյթ:
«Ներկայիս վարչախումբը ցանկանում է համոզել երկրի ներսում այս կամ այն ուժերին, թէ պատրաստւում է որոշակի քայլեր ձեռնարկել ռազմական գործողութիւնների վերսկսման ուղղութեամբ»,- ասել է ՌԴ Պետդումայի պատգամաւորը՝ նկատելով, որ կայ նաեւ արտաքին բազմանպատակային վեկտորը:
«Ես հաւատում եմ, որ Ղարաբաղեան հակամարտութեան խնդրի լուծումը հնարաւոր է, պէտք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը եւ վերադարձնել զբաղեցրած տարածքները, սակայն կողմերն անընդհատ դոփում են այդ լուծման շուրջ եւ պատրաստ չեն ընդունել դա»,- նշել է Զատուլինը:
Հարցին, թէ ինչպէ՞ս կըվարւի Ռուսաստանը, եթէ Ադրբեջանն, այդուհանդերձ, վերսկսի ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում, Կոնստանտին Զատուլինն ասել է. «Դա հիպոթետիկ հարց է, որը հիպոթետիկ պատասխան է ենթադրում: Որեւէ մէկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը լաւ յարաբերութիւններ ունի Ադրբեջանի հետ, սակայն դա չի կարելի այլընտրանք համարել Հայաստանի հետ յարաբերութիւններին»: Զատուլինի կարծիքով, Ռուսաստանը շահագրգռւած է Ադրբեջանի հետ ունենալ լաւ յարաբերութիւններ, սակայն Հայաստանն, իր հերթին, պէտք է դրական արձագանքի դրանց, քանի որ դա զսպիչ գործօն է Լեռնային Ղարաբաղի հարցում:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

*** Ինչպէս ինքը՝ Զատուլինն է խոստովանում, նա խօսում է Ռուսաստանի շահերի դիտանկիւնից, սակայն Արցախը հարկադրաբար չի կարող ընդունելու հարիւրաւոր զինեալների արեան ու զոհաբերութեան գնով ազատագրւած տարածքների յանձնումը։

0 Պատգամ: