Ռազմաբազայի տեղեկութեան էֆեկտը.
Ադրբեջանը վերջին օրերին նւազեցրել է ռազմատենչ
յայտարարութիւնները
14:30 • 18.08.10
Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունէութեան ժամկէտի երկարաձգման մասին յայտարարութիւններից յետոյ վերջին օրերին նւազել են Ադրբեջանից հնչող ռազմատենչ յայտ

Теrt.am– ի հետ զրոյցում Կովկասի ինստիտուտի փոխտնօրէնը պարզաբանեց, թէ ինչու ինքը հաւանական չի համարում պատերազմի վերսկսումը։ «Որովհետև պատերազմի գինը շատ թանկ է բոլոր երկրների համար՝ յատկապէս այն երկրի համար, որը կսկսի ռազմական գործողութիւնները, և եթէ Ադրբեջանն սկսի պատերազմ, երկար պիտի մտածի, կորուստների և հնարաւոր խնդիրների մասին, որը կարող է ունենալ ինքը»։
«Ռուս–վրացական պատերազմը բաւական յստակ ցույց տւեց, որ եթէ երկիրն սկսի պատերազմը և չյաղթի, ինքը կը կորցնի նաև այն, ինչ ունէր»,– նկատեց Մինասեանը՝ յաւելելով. «Հասկանալի է, որ այդ պատերազմի արդիւնքում Հայաստանն առաջինը կճանաչի ԼՂ անկախութիւնը, և հնարաւոր է՝ այլ երկրներ էլ ճանաչեն, իսկ ինչ վերաբերում է ռազմական գործողութիւններին, ապա լուրջ խնդիրներ կան Ադրբեջանի առջև՝ և՛ Ռուսաստանի գործօնը, և՛ Արևմուտքի գործօնը»։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment