Ռուս փորձագէտը բացատրում է, թէ ինչու է Մեդվեդեւը

սկզբում այցելում Երեւան, ապա` Բաքու





Օգոստոս 17, 2010 21:43
Երկու ամիս առաջ Բաքւի կողմից ընդունւած ռազմական դոկտրինը, որտեղ յստակ ասւում է, որ Ադրբեջանի գլխաւոր թշնամին Հայաստանն է, յանգեցնում այն մտքին, որ Ադրբեջանում նախապատրաստւում են ԼՂ խնդրի ռազմական լուծմանը: Այս մասին, ըստ
www.newsinfo.ru-ի, յայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծութիւնների ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա խօսքով, բառացիօրէն վերջերս, կայացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլի այցելութիւնը Բաքու, որտեղ նա բաւական անկեղծօրէն յայտարարել է, որ տարածաշրջանում պէտք է վարել «անաղմուկ», բայց վճռական քաղաքականութիւն:
Ցիգանոկի ներկայացմամբ, Հայաստանում տեղակայւած ռուսական ռազմաբազան կարող է զսպել Ադրբեջանին` ռազմական գործողութիւններ սկսելուց: Ընդ որում, եթէ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերեալ նոր համաձայնագիրը կնքւի, դա Ադրբեջանին կստիպի վախենալ նաեւ ՀՀ զինւած ուժերի համալրումից եւ Ռուսաստանի կողմից ռազմական օժանդակութեան տրամադրումից` ԼՂ հակամարտութեան սրման դէպքում:
Միւս կողմից, այս տարւա սեպտեմբերին Դմիտրի Մեդվեդեւը նախատեսում է այցելել նաեւ Ադրբեջան, ինչը ցոյց է տալիս, որ Մոսկւան մտադիր չէ փչացնել իր յարաբերութիւններն այդ երկրի հետ: Ռուս փորձագէտի խօսքով, ե’ւ Երեւանում, ե’ւ Բաքւում, Մեդվեդեւը բանակցութիւններ է վարելու ԼՂ խնդրով: Այցելութիւնների հերթականութիւնը ցոյց է տալիս, որ Ռուսաստանի համար Հայաստանը կարեւոր է որպէս ռազմավարական գործընկեր:
«Հայաստանի եւ Աբխազիայի ռուսական բազաներում տեղակայւած C-300 հրթիռները ծածկում են ողջ Հարաւային Կովկասի տարածքը եւ Սեւ ծովի արեւելեան հատւածը: Երկու բազաների համատեղ գործունէութիւնը կնշանակեր, որ այլ երկրների ինքնաթիռները չեն կարող թռչել Հարաւային Կովկասի երկրների տարածքով»,- ասել է Ցիգանոկը:
Նշենք, որ օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան է ժամանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: