Սուխումում թուրքական քոլեջը փակում

են Մոսկւայի ճնշմամբ


19:20 • 02.08.10
Մոսկւայի ճնշմամբ Սուխումի իշխանութիւնները փակում են թուրքական քոլէջը։ Այժմ սովորողների ծնողները Աբխազիայի ղեկավար Սերգէյ Բաղապշի աջակցութիւնն են խնդրում, որպէսզի դպրոցի աշխատանքները շարունակւեն։
Ինչպէս յայտնում է kavkasia.net-ը, նրանք համոզւած են, որ քոլէջի փակման նախաձեռնողները դրա հիմնադիրները չեն։
Ծնողները մեղաւոր են համարում կրթութեան նախարար Ինդիրա Վարդանիային։ Փորձագէտների կարծիքով՝ թուրքական դպրոցի փակման մասին որոշումն ընդունւել է Մոսկւայի ճնշման ներքոյ։
Աբխազիայում թուրքերէն լեզւի և տեղական մշակոյթի տարածումը Ռուսաստանի շահերից չի բխում։ Բաշարան քոլէջը հիմնադրւել է 1994թ., սկսել է աշխատել 1995-ին։ Ի սկզբանէ ծրագրւում էր, որ կրթական հաստատութիւնը կգործի երկար տարիներ։
Քոլէջի շրջանաւարտները շարունակում էին իրենց կրթութիւնը թուրքական և ռուսական բուհերում։ Ռուսական յատուկ ծառայութիւնները այն դիտարկում էին որպէս Աբխազիայում թուրքական շահերի պաշտպանութեան տարածման մասնագէտների պատրաստման հաստատութիւն, ինչը, ընդհակառակը, հակասում է Ռուսաստանի շահերին։

Tert.am

0 Պատգամ: