Կադրային ջարդ Արարատի մարզպետարանում
Օգոստոս 02, 2010 19:15
Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղեանը մարզպետարանում կադրային ջարդ է սկսել:

Նա աշխատանքից ազատում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք նախկին մարզպետի՝ Վարդգէս Յովակիմեանի «բերած» մարդիկ են եղել: Այս մասին NEWS.am-ին յայտնում են մարզպետարանի իր աղբիւրները:
Էդիկ Բարսեղեանը պաշտօնն ստանձնելուց յետոյ աշխատանքից ազատել է միանգամից մի քանի հոգու՝ մարզպետարանի հողաշինարար Վարդան Այւազեանին, մարզպետարանի քարտուղարութեան բաժնում առաջին կարգի մասնագէտ Վարուժան Նիկալաեանին, մարզպետի խորհրդական Սամւէլ Պօղոսեանին, ֆինանսական վարչութեան պետ Ղեւոնդ Բարիկեանին: Նրանք բոլորը քաղծառայողներ են: Էդիկ Բարսեղեանն աշխատանքից ազատել է նաեւ Յովակիմեանի քարտուղարուհի Նանա Յովհաննիսեանին, ինչպէս նաեւ մարզպետի վարորդ Ռաֆիկ Ալեքսանեանին:
Նշենք, որ Սամւէլ Պօղոսեանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի նախկին տնօրէն, անցեալ տարի նոյեմբերին սպանւած՝ Սամւէլ Շաբոյեանի ազգականն է, ով ընդամէնը մէկ ամիս էր, ինչ քաղծառայութեան մրցոյթում յաղթելուց յետոյ ընդունւել էր աշխատանքի: Մարզպետարանի մեր աղբիւրները յայտնում են նաեւ, որ Արարատի նոր մարզպետը աշխատանքից ազատւածների փոխարէն հիմնականում ընդունել է հին՝ Արարատի նախկին մարզպետ, ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսեանի կադրերին: Ըստ մեր աղբիւրների՝ մարզպետարանում ստուգումներ ու վերահսկողութիւն է իրականացւում նաեւ այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր աշխատանքի բերումով մարզի ֆինանսական ու բիւջէտային հարցերին են առնչւել: Ասում են՝ նոր մարզպետն ուզում է «կեղտ գտնել» նախկին մարզպետի վրայ, ինչը սակայն, նրան առայժմ չի յաջողւել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment