Մեդվեդևի այցը
Հայաստանի համար շատ կարևոր է
15:29 • 17.08.10
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան և նախատեսւող երկկողմ քննարկումների թեմաները շատ կարևոր նշանակութիւն ունեն երկրի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչութեան անդամ, ԱԺ պատգամաւոր Վարդան Խաչատրեանը։
«Յատկապս Գիւմրիի ռազմաբազայի խնդիրները, որոնք արտայայտում են տւեալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների էութիւնը», – ասաց նա։
Խաչատրեանը չի կարծում, որ С-300 համակարգի վաճառքն օրախնդիր է, քանի որ այդ վաճառքը դեռ չի կայացել։ «Միջազգային յարաբերութիւններում դա սովորական տեխնոլոգիա է, դա ճնշման հնարաւորութիւն է, դա հասարակական կարծիքի ուսումնասիրութիւն է», – պարզաբանեց պատգամաւորը։
Հարցին, թէ ի՞նչ կը շահի Հայաստանը Մեդվեդևի այցից, Խաչատրեանը նշեց, որ շոշափելի կլինի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը այն պարագայում, եթէ կողմերը գան այդ համաձայնութեան։
«Բացի դրանից անվտանգութեան աւելի բարձր աստիճանը, որը երկրի ներսում կապահովի Գիւմրիի ռազմաբազան», – ասաց նա։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment