Շւէդիայի ընդդիմութիւնը պատրաստւում է Հայոց

Ցեղասպանութեան ճանաչման հարցը տեղափոխել ՄԱԿ-

ի օրակարգ



Օգոստոս 17, 2010 13:22
Շւէդիայում ապրող թուրքերը լրջօրէն անհանգստացած են, որ այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում կարող են յաղթանակ տանել ընդդիմադիր ձախ կուսակցութիւնները, որոնց ջանքերի շնորհիւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ նախագիծն ընդունւեց Շւէդիայի խորհրդարանում: Նրանք ակտիւ քարոզչութիւն են իրականացնում, խորհուրդ տալով ընտրողներին առաջիկայ ընտրութիւններում ձայն չտալ ընդդիմադիրներին։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Շւէդիայում ապրող թուրքերը դիմում են իրենց ազգակիցներին` յօրդորելով սեպտեմբերի 19-ին անցկացւելիք խորհրդարանական ընտրութիւններում ձայն չտալ ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական», «Ձախ», «Կանաչների եւ շրջակայ միջավայրի» կուսակցութիւններին:
Յիշեալ կուսակցութիւնները յայտարարել են, թէ իշխանութեան գալու դէպքում, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը տեղափոխելու են ՄԱԿ-ի օրակարգ, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը ներառելու են Շւէդիայում դպրոցական պատմութեան դասագրքերում։
Յիշեցնենք, որ վերոնշեալ 3 կուսակցութիւնների ջանքերով Շւէդիայի խորհրդարանը 2010-ի մարտի 11-ին 131 կողմ եւ 130 դեմ ձայներով ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւը։ Ընդունւած բանաձեւում յիշատակւում են նաեւ Պոնտոսի յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնները։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: