ԱՄՆ դիրքորոշումը չի փոխւել
Աբխազիայի և Հարաւային Օսիայի հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխւել: Միացեալ Նահանգները շարունակում են սատարել Վրաստանի տարածքային ամբողջականութեանը: Այս մասին մամլոյ ասուլիսին յայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
«Պետքարտուղարը վերջերս Վրաստանում էր, որտեղ նա կրկին յայտարարել է վրացական անկախութեանը և տարածքային ամբողջականութեանը մեր աջակցութեան մասին: Նա նաև կոչ է արել Ռուսաստանին հետևել 2008 թւականի հրադադարի պայմանագրի դրոյթներին, որը կնքւել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդութեամբ և ստորագրւել նախագահներ Մեդվեդևի և Սահակաշվլիի կողմից: Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանը հետևի իր պարտականութիւններին և կշարունակենք կոչ անել Ռուսաստանին համագործակցութեան», - ըստ ՌԻԱ Նովոստի գործակալութեան, յայտարարել է պետդեպի ներկայացուցիչը:
ԱՅՍՕՐ, 09:49
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment