Հանրային խորհուրդը հայութեանը կոչ է անում
չմասնակցել Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին
22:48 • 09.08.10
Հանրային խորհուրդն աւարտել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւելիք պատարագին նւիրւած քննարկումը, որի արդիւնքում ընդունել է առաջարկ։

Ինչպէս Tert.am-ին տեղեկացրեց Հանրային խորհրդի Կրօնի, սփիւռքի և միջազգային ինտեգրման յանձնաժողովի ներկայացուցիչ Ժասմեն Ասրեանը, յանձնաժողովի Պատմական, ազգային արժէքների, յուշարձանների պահպանութեան, պատկանելութեան և օգտագործման հարցերով ենթայանձնաժողովը որոշել է, որ թուրքական իշխանութիւնների նախաձեռնած միջոցառմանը ոչ մի հայ չպէտք է մասնակցի։
«Մենք գտնում ենք, որ Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանութիւնների նախաձեռնած միջոցառմանը մասնակցելու հարցը վերաբերում է մեր ազգային արժանապատւութեանը, ուստի կոչ ենք անում հայութեանը չմասնակցել դրան»,- ասաց Ժասմեն Ասրեանը։
Յիշեցնենք, որ Հանրային խորհրդի վերոյիշեալ յանձնախումբն այսօր քննարկեց «Վան-Վասպուրական» հայրենակցական միութեան նախագահ Ռոմիկ Յովնանեանի նամակը, որով վերջինս առաջարկում էր չմասնակցել սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանութիւնների կազմակերպած արարողութեանը, որի ժամանակ կմատուցւի պատարագ։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment