«Գրանդ Քենդիի» գործերը լաւ չեն
Օգոստոս 18, 2010 10:57
«Ժամանակ» թերթի տեղեկութիւններով՝ արդէն տեւական ժամանակ է, ինչ մաքսայինը արտահանման հետ կապւած շատ լուրջ խնդիրներ է հարուցել «Գրանդ Քենդի» ընկերութեան համար:
Մաքսայինում պարբերաբար ձգձգում են այդ ընկերութեան արտադրած քաղցրաւէնիքի արտահանման հետ կապւած թղթաբանութիւնը, ինչի արդիւնքում, քաղցրաւէնիքը երկար ժամանակ մնում է մաքսայինում եւ օգտագործման համար դառնում ոչ պիտանի: «Մեր տեղեկութիւններով՝ «Գրանդ Քենդի» ընկերութեան հետ կապւած այս խնդիրը ծագել է Տիգրան Սարգսեանի եւ Պետ–եկամուտների կոմիտէի ղեկավար Գագիկ Խաչատրեանի «հակամարտութեան» արդիւնքում: Ի դէպ, ինչպէս յայտնի է, Խաչատրեանն ինքը, ի թիւս տասնեակ այլ բիզնեսների, արտասահմանեան մի շարք յայտնի ընկերութիւնների արտադրած քաղցրաւէնիքի ներկրողն է Հայաստան, որը վերջինս իրականացնում է «Ապեյրոն» ընկերութեան միջոցով»,-տեղեկանցում է թերթը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
«Ժամանակ» թերթի տեղեկութիւններով՝ արդէն տեւական ժամանակ է, ինչ մաքսայինը արտահանման հետ կապւած շատ լուրջ խնդիրներ է հարուցել «Գրանդ Քենդի» ընկերութեան համար:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment