Գիւմրու «Մուշ –2» նորակառոյց թաղամասում


բնակարանի առաստաղը փլւել է





15:04 • 18.08.10
Գիւմրու «Մուշ– 2» նորակառոյց թաղամասում անցած գիշեր ժամը 1.30-ի սահմաններում ամբողջապէս ներքև է իջել 16 շէնքի 13 բնակարանի առաստաղի գաջապատ հատւածը: Բնակիչները չեն տուժել, սակայն վնասւել է բնակարանի գոյքը: Տեղեկութիւնը տրամադրել է Գիւմրու «Ցայգ» հեռուստաընկերութիւնը։
Օգոստոսի 18-ի առաւօտ վաղ արդէն «Մուշ –2» թաղամասում իրարանցում էր. մէկը միւսից հարևանի տանը տեղի ունեցածն իմանալով եկել էին տեսնելու եղածը:
Միքայէլեանները մէկ ամիս էլ չկայ, ինչ բնակւում են նոր տանը, դեռ չեն հասցրել վայելել քարէ պատ ունենալու հաճոյքը, արդէն վախով են սեփական տուն մտնում:Վոլոդեա Մուքայէլեանը պատմում է, որ իրենք պառկել են քնելու, երբ կինը ինչ-որ ձայներ է լսել ու հէնց այդ պահին բնակարանի առաստաղը փլուզւել է:
Անժիկ Միքայէլեանի խօսքերով՝ գիշերը ժամը 01:30-ին արթնացել է տարօրինակ ճռճռոցներից, հասել է պատուհանի մօտ ու այդ ժամանակ առաստաղը «իջել է ներքև», ասում է` հազիւ հասել է ամուսնու մօտ, նրան դուրս հանել, մնացածն էլ չի յիշում:
Տարեց ու հաշմանդամ ամուսիններին օգնութեան հարևաններն են հասել, շտապբուժօգնութիւն են կանչել, առաւօտեան արդէն 64-ամեայ Անժիկ Միքայէլեանը հասցրել էր Շիրակի մարզպետարան գնալ ու մարզպետին ուղղւած դիմում գրել դէպքի մասին, մինչ այդ տանտիրոջ` 73-ամեայ Վոլոդեա Մուքայէլեանին տեսութեան էին եկել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, տանտիկնոջն էլ խնդրել ու յօրդորել` զերծ մնալ դէպքի բարձրաձայնումից:
Տեսախցիկից շինարարութեան ներկայացուցիչներն ոչ միայն խուսափում էին, այլ փորձում էին համոզել, որ առաստաղի քանդւելու մասին հրապարակելը կարող է խուճապ առաջացնել բնակիչների մօտ: Պարզաբանումներ էլ, թէ ինչու նորակառոյց տան մէջ կարող է գաջն ու սւաղը մէկ ամիս յետոյ քանդւի, այդպէս էլ մասնագիտօրէն չտրւեց: Փոխարենը բնակիչներն արդէն աչքի տեսածով վստահօրէն նշում են` աշխատանքները սխալներով են կատարւել:
«Պատերը կպոկւին, դռները նորմալ չէ, սիգ տուն է, սարքել տւել են, տուն չէ ահաւոր վիճակ է, բա որ մի կտոր քար ընկներ գլխներին մեռնէին, Աստւած էլի իրանց պահել է»- բողոքում են հարևանները:Տանտիրուհին վստահ է` այլևս այս տանը չի բնակւելու, մտահոգւում է վնասւած գոյքի մասին` կոտրւել է սեղանը, ջահն ու հեռուստացոյցը, վնասւել լամինատէ հատակն ու մահճակալները:
«Ես կերթամ բալնիքս կյանձնեմ իրանց, թող ընձի դոմիկ տան: էսօր ես եմ, էգուց միւսը կեղնի, ես փրկւայ, միւսին կյաջողւի արդեօք, վիճակ է սա»,-ասում է բորբոքւած տանտիկինը:«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ մի քանի օրում ամբողջապէս կվերականգնւի բնակարանը, կհատուցւի բնակչի նիւթական կորուստները:
Ի դէպ, պատերին ճեղքեր միայն 16 շէնքում չէ, որ առկայ է, նոյն խնդրի մասին բարձրաձայնում են նաև միւս բնակիչները, թիւ 17շէնքի բնակարաններում էլ նմանօրինակ թերութիւններն արդէն ի յայտ են եկել:«Վախենում ենք՝ տուն մտնինք, սարսափելի է, սաղ ճեղք է պատերը: Մենակ ճեղքերը չէ, սւաղը չէ, դռները նորմալ չեն, լամինատը ուռած է, դիմել եմ «Գլենդել Հիլզ» կազմակերպութեանն պատասխանատուներին ու հլը պատասխան չկայ», -բողոքում են թիւ 17 շէնքի բնակչները:


Tert.am

0 Պատգամ: