Իրանը մտածում է Մետաքսի ճանապարհի
վերականգնման մասին
Օգոստոս 7, 2010թ. 12:44
Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին ասել է, որ տարածաշրջանի երեք պարսկախօս երկրներ պէտք է վերականգնեն Մետաքսի ճանապարհը` իրար կապելով իրենց երկաթուղիները: Այս մասին հաղորդում է Deutsche-Welle-ն:
«Նախագիծը Աֆղանստանի միջոցով միացնում է Տաջիկստանի երկաթուղիները Իրանին: Այնպէս որ Մետաքսի ճանապարհը կը վերականգնւի, եթէ Չինաստանն իր երկաթուղիները միացնի Տաջիկստանին` Ղազախստանի միջոցով», - ասել է ԱԳ նախարար:
Մոթթաքին միաժամանակ նշել է, որ այդ նախագիծը քննարկւել է պարսկախօս երկրների ղեկավարների եռակողմ գագաթաժողովի ժամանակ:
Նշենք, որ պարսկախօս երկրների ղեկավարների մէկօրեայ գագաթաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Թեհրանում, որին մասնակցել են Իրանի, Աֆղանստանի եւ Տաջիկստանի նախագահները:
ArmAr.am

0 Պատգամ:
Post a Comment