Ցուցահանդես` նւիրւած Կալենցի 100-ամեակին


Հայաստանի Ազգային պատկերասրահում բացւեց Յարութիւն Կալենցի 100-ամեակին նւիրւած «Կալենցը` հաւաքածուներից» խորագիրը կրող ցուցահանդէս: Այն կազմակերպւել է ՀՀ մշակոյթի նախարարութեան, Հայաստանի Ազգային Պատկերասրահի, Կալենց թանգարանի կողմից և գործելու է մինչև սեպեմբերի սեպտեմբերի 6-ը:
ՀՀ մշակոյթի նախարարութեան հաղորդմամբ` նախքան ցուցահանդէսի պաշտօնական բացումը` Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցաւ մշակոյթի նախարարութեան ֆինանսաւորմամբ հրատարակւած յոբելեանական ալբոմի շնորհանդէսը: Արարողութեանը ներկայ էին ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը, ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, արւեստագէտներ, մտաւորականներ, նկարչի մտերիմներն ու հարազատները և մի շարք արւեստասէրներ:Ցուցահանդէսին ներկայացւած են Կալենցի աշխատանքները շուրջ 15 մասնաւոր հաւաքածուներից, ինչպէս նաև Ազգային պատկերասրահի, Ժամանակակից արւեստի և Կալենց թանգարանների պահոցներից:
Ցուցադրութիւնում ընդգրկւել են Յարութիւն Կալենցի աւելի քան 50 գեղանկար և գրաֆիկական գործեր` այդ թւում նաև այն ստեղծագործութիւններից, որոնք երբևէ չեն ցուցադրւել և յայտնի չեն Կալենցի արւեստի գիտակներին ու երկրպագուներին: Կազմակերպիչների կարծիքով` սա կարող է լաւագոյն նախադէպը հանդիսանալ արտերկրում ևս կազմակերպելու նմանատիպ ցուցահանդէսների` ներառելով այնտեղի մասնաւոր հաւաքածուներում և թանգարաններում գտնւող գործերը:

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդէսից բացի` այս օրերին Ազգային պատկերասրահում և Կալենց թանգարանում կանցկացւեն քննարկումներ, նւիրւած Յ. Կալենցի արւեստին և ստեղծագործական ուղուն:
Aysor.am

0 Պատգամ: