Լևոն Թոքմաջեանին ընտրել են Չակոյի պատւաւոր

քաղաքացի



Արգենտինայի Չակո նահանգում Յուլիսի 15-24-ը կայացել է «Չակո–Բիենալլէ-2010»-ը, որին Հայաստանից մասնակցում էր քանդակագործ Լևոն Թոքմաջեանը: Բիենալլէի թեման գլոբալիզացիան էր:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արւեստագէտը նշեց, որ ներկայացրել էր «Գլոբալիզացիայի առաջընթաց» աշխատանքը և այն կարծիքին է, որ գլոբալիզացիան բերում է «մարդկային ինկուբատոր վիճակի»:
«Գլոբալիզացիան առաջընթաց է, բայց մինչև ուր` չգիտեմ»,- շեշտեց քանդակագործը:
Բանախօսը տեղեկացրեց, որ իրեն ընտրել են Չակոյի պատւաւոր քաղաքացի, յանձնել են քաղաքապետարանի ամենաբարձր մրցանակը` ոսկէ բանալին:
«Սա պարզապէս արւեստագէտի նկատմամբ ընդունւած վերաբերմունք է, որն այսօր մեզ շատ պակասում է»,- նշեց Լ. Թոքմաջեանը և յաւելեց, որ Բիենալլէի ժիւրիի անդամները փակ գաղտնի քւէրակութեամբ իրեն ընտրել են ժիւրիի անդամ:
«Արւեստի չափանիշները դեռ չեն վերջացել, քանի կայ սէր, ռոմանտիկայ, պոէզիա»,- ընդգծեց Լ. Թոքմաջեանը:
Հարկ է նշել, որ «Չակո–Բիենալլէ 2010»-ին մասնակցում էր նաև Լևոն Թոքմաջեանի որդին` կանադաբնակ Վահէ Թոքմաջեանը, ով ստացել է «Հասարակութեան համակրանք» մրցանակը:


ԱՅՍՕՐ, 12:44
Aysor.am

0 Պատգամ: